Հուլիսի 1-ից բարձրանալու է գազի գինը. որքան կկազմի այն

«Интерфакс»-ը տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 1-ից կբարձրանա գազի գինը՝ 1.4% -ով:

2018 թվականին արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ:

2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը:

Նշենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։

Քննարկումներ ընթացքում որոշում էր կայացվել, որ սահմանին 15 դոլարի թանկացումը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» շահույթից: Ռուսական «Գազպրոմը» խումբ էր ձևավորել, որը պետք է ժամաներ Հայաստան՝ քննարկումների։

Картинки по запросу կբարձրանա գազի գինը

Հիշեցնենք, որ ավելի վաղ Armdaily.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հուլիսի 1-ից գազի թանկացում է սպասվում:

Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը Armdaily.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանձնաժողով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սակագնի վերանայման հայտ ներկաացված չէ։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել էին նաեւ գազի գինը։

«Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը:

Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը»,-հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ