Հորը սպանած Խաչատուրյան քույրերը մանրամասնորեն ցույց են տվել՝ ինչպես են կատարել հանցանքը

Խաչատուրյան քույրերն իրենց տանը մանրամասն ցույց են տվել՝ ինչպես են սպանել հորը

Անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցավ սաևսափելի սպանությունը. 3 քույրերը դանակահարելով սպանեցին իրենց հորը, ով հարազատ դուստրերին հանգիստ չէր տալիս: Հետաքննությունը շարունակվում է մինչ օրս:

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ քույրերը՝ քննչական խմբի հետ այցելելով իրենց տուն, պատմում են, թե ինչպես են իրականացրել սպանությունը:

Картинки по запросу сестры хачатурян показали как убили своего отца

Դուտրերը խոստովանում են, որ հայրը բազկաթոռին քնած է եղել, երբ նրանք մոտեցել են հետևից: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայրը հերթական անգամ հարձակվել է փոքր քրոջ վրա: Դուստրերը հարվածել են իրենց 57-ամյա հոր պարանոցին, ինչպես նաև հարվածներ են հասցրել մուրճով: Դրանից հետո նրանք շատ արագ զանգահարել են ոստիկանություն և շտապօգնություն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին հոր և դուստրերի ձայնագրությունները, որոնցում հայրը սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարով, անգամ՝ սեռական բռնությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քույրերը հավաստիացրել են, որ իրենց հայրն իսկական բռնակալ է եղել, իրենց վերաբերել է որպես իր նաժիշտների, անգամ սեքսուալ բռնության է ենթարկել:

ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել:

Քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի արարքներում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ