Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում էտ ավելցուկն ո՞ւր է․ Ռոբերտ Քոչարյանի փեսայի գրառումը

Ռոբերտ Քոչարյանի փեսան` Վիգեն Չատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Картинки по запросу "Ռոբերտ Քոչարյանի փեսան` Վիգեն Չատինյան"

«Մտքեր հների ու նորերի մասին.
Կարծում եմ, երբ նորաթուխ քաղաքական գործիչները ասում են «չի լինելու վերադարձ հնին» պետք է հստակեցնել՝ ինչ նկատի ունեն։
Արդեն համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ մասնագիտական, անցած ճանապարհի, փորձառության, արդյունավետության և այլ կարևոր, քաղծառայողին բնորոշ որակների առումով այդ հները շատ ավելի լավն էին։

Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում էտ ավելցուկն ո՞ւր է: Կամ եթե չեն ուտում, ինչո՞ւ են 250 մլն դոլար նոր պարտք վերցնում, այլ ոչ թե՝ չկերածը ծախսում:
Հներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, հիմա տեսնում ենք, որ նույն ձև շարունակվում է։
Հին ԱԺ֊ն օդիոզ դեմքով էր լի, նորը կամ դերասան է, կամ էլ՝ լրագրող։

Փաստորեն՝ ստացվում է, որ ըստ հեղափոխության, հները նորերից տարբերվում են նրանով, որ նորերը ավելի շատ պարգևաճար են ստանում, իսկ հները ավելի փորձառո՞ւ էին:
Բնականաբար, ասածս բոլորին չի վերաբերում։

Թվարկված արատներն էլ մարդուն են բնորոշ ու միշտ էլ լինելու են, անկախ նրանից հին են, թե նոր։ Այդ արատների դեմ էլ պայքարում են ինստիտուցիոնալ, ոչ թե անհատական։

Հիմա հին ու նորն է կարևոր, թե պրոֆեսիոնալ ու քաղծառայողի այլ որակներին համապատասխան լինելը»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ