Հայտնի է այսօր մահացած զինվորի ինքնությունը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը զինվոր է մահացել:Այս մասին հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ