Հակառակորդի կրակոցից չեն մшհացել․․․ երբ են հայտնաբերել զինծառայողներին

Երեկ հայտնել էինք, որ Արցախում երկու զինծառայողներ են մшհացել։ Դեպքերը տեղի են ունեցել երկու տարբեր զորամասերում։

Մասնավորապես, դեռևս չպարզված հանգամանքներում, մահшցու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։

Երբ են հայտնաբերվել զինվորների դիերը. նոր մանրամասներ

Նախնական տեղեկություններով՝ զինվորները մահացել են ոչ հակառակորդի կրակոցից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրանցից մեկին հայտնաբերել են երեկ ժամը 11-ի սահմաններում՝ հրազենային վիրավորումով, մյուսին՝ երկու ժամ անց՝ մեկ այլ զորամասում՝ կրկին հրազենային վիրավորումով:

Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Իրավապահները փորձում են հասկանալ՝ տեղի ունեցածը ինքնասպшնությո՞ւն է, թե՞ սպшնություն: Չի բացառվում, որ աղմկահարույց բացահայտումներ լինեն:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ