Կորոնավիրուսային սարսափ, թե մեծ ճգնաժամ՝ մարդ-սպառողի, որին եկեղեցիներում դեռ մարդ աստծո են ասում

Картинки по запросу "Мнацаканян/Time: Заповедь, благодаря которой в Армении после коронавируса тоже будет жизнь"

Բերեք արդեն հասկանանք․կորոնավիրուսային սարսափ, թե մեծ ճգնաժամ՝ մարդ-սպառողի, որին եկեղեցիներում դեռ մարդ աստծո են ասում։ Նկատեցիք, թե որտեղ բռնացրեց մեզ համաճարակը․ այո, մեր հոգևոր մայրաքաղաքում։ Բայց թողնենք նշանային ապտակը և քավարանով անցնելու միստիկ վախը, որովհետև այլևս կարևոր չէ, այդ վախը տարածվում է մասսոնական լաբորատորիայից, թե իսկապես մարդու բնությունն է ճաքեր տալիս։ Կարծում եք իզուր էր կաթոլիկ հովվապետը ծաղկեփունջ տանում Տիրամոր խորանին Հռոմի ամայի փողոցներով։ Իսկ մենք պարզել ենք, ինչ է պահպանվել հումանիտար Հայաստանից 88-ի մահաբեր աղետից հետո։ Գիտեք, այդ Հայաստանի մասին ամենաարդարը ձեզ կպատմեն Գյումրիի ու Սպիտակի աղետյալները։ Խոսեք նրանց հետ, քանի դեռ ուշ չէ։ Նրանց մոտ է պահպանվել մարդ մնալու վերջին պատվիրանը, որը նրանք արդեն որերորդ տասնամյակն է խնամքով պահում են երկրաշարժի մթնում կորած իրենց խրճիթներում հենց այս նեղ օրվա համար։ Այնպես որ, կյանքը կորոնավիրուսի ժամանակ էլ կա, հետո էլ կլինի միայն այդ պատվիրանի շնորհիվ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը նախահեղափոխական Հայաստան երբեք չի լինի․․․

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ