Կա ծայրահեղ ծանր հիվանդ, 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր․ նոր մանրամասներ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ