Ծնողներ, զգույշ եղեք. սև շորերով երիտասարդն այս թաղամասում կոնֆետներ է բաժանում

ArmDaily.am խմբագրությանն ուղարկել են տեսանյութ: Ընթերցողն ահազանգում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող այգում սևազգեստ տղամարդը կոնֆետներ է բաժանել։

Մարդիկ ասում են, որ տղամարդը կոնֆետները բաժանում է այգում գտնվող երեխաներին: Հիմնականում քաղաքացիները աղբն են գցել կոնֆետները՝ հավանաբար զգուշանալով տհաճ և անցանկալի հետևանքներից:

«Լավ կլիներ, որ իրավապահները հետևեին, պարզեին, թե ինչ նպատակով է նա կոնֆետներ բաժանում մարդկանց»,-նշում են խմբագրություն դիմած ընթերցողը։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ