Խնդրում եմ նայեք այս 16-ամյա տղային, տեսեք, թե ինչով է նա զբաղված․․․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և դրան կից գրել․

Картинки по запросу "Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված,"

Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում:

Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եւ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:

Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի եւ հնարավորությունների նկատմամբ:

Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ՝ թե որպես անհատ, թե որպես ժողովուրդ, թե որպես պետություն:

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:

Ազատ եւ Երջանիկ Հայաստան:

Մեր ժամանակների հերոսը. Արման Բարսեղյան

16-ամյա ծրագրավորող Արման Բարսեղյանը մտադիր է ստեղծել հավելված, որը հնարավորություն կտա մարդկանց հայտնվել հետաքրքիր վայրերում, օրինակ՝ Մատենադարանի պահոցում։..#ՄերԺամանակներիՀերոսը

Опубликовано Մեր ժամանակների հերոսը Суббота, 22 февраля 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ