Խաչատուր Սուքիասյանը՝ որդու հարսանիքի մասին. հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում

Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Картинки по запросу խաչատուր սուքիասյան

-Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:
Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:
Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար:

На изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят, свадьба и на улице

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ