Ինչ կապ կա Սամվել Ալեքսանյանի որդու և Մարիամ Փաշինյանի միջև

Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին անտարբեր չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի նկատմամբ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը և ամեն բան անում է նրա հավանությանն արժանանալու համար: Իսկ, թե Մարիամ Փաշինյանն ինչ վերաբերմունք ունի նրա նկատմամբ՝ դժվար է կռահել:

 

Փաստը մնում է այն, որ իշխանափոխությունից հետո նոր պաշտոնյաներ են ի հայտ եկել, դրա հետ մեկտեղ ընդլայնվել է էլիտար ընտանիքների միջև խնամիական կապեր ստեղծելու հնարավորությունը: Սա նշանակում է, որ պետք է սպասել անհավանական միությունների ու նորանոր էլիտար հարսանիքների:

Նշենք նաև, որ դեռևս տարեսկզբին մամուլում հրապարակվում էին 20-ամյա Մարիամ Փաշինյանի ու նրա ընտրյալի լուսանկարները՝ «Ով է Նիկոլ Փաշինյանի ապագա փեսան» վերնագրերով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ