Ինչից են այսօր մшհшցել 2 զինծառայողները․ հայտնի են որոշ մանրամասներ․ լուսանկարներ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ մшհшցել են 2 զինծառայողներ։

Ինչպես հայտնում է armdaily.am-ը, զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է։

Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը։

 

Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում տվյալ տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մանրամասներ չի կարող հայտնել։

Մեզ հաջողվեց ճշտել, որ զինծառայողները մшհшցել են հրազենային վնասվածքից, սակայն թե ինչպես է եղել դեպքը, ինչն է պատճառը, հայտնի չէ։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ