Ընկերոջս որդին էր, խելոք, համեստ, լուսավոր տղա, որին ծննդյան օրից գիտեինք… հայտնի է զինվորի մшհվшն պատճառը

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախցի ընկերոջս՝ Նեսոյի որդին էր, խելոք, համեստ, լուսավոր տղա, որին ծննդյան օրից գիտեինք…

Ափսոս…

Նեսո ջան, Նոնա ջան, խոսքեր չեմ գտնում… համբերություն ձեզ…»:

Վալերի Պետրոսյան

Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մшհը:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ

վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ