Էրդողանը խորհուրդներ է տվել Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Երևանի համար կարևոր է ճիշտ գնահատել հարաբերությունները բարելավելու հնարավորությունը։

«Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացրած հողերի ազատագրումից հետո Անկարան սկսել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Որպեսզի ձեռնարկված քայլերը բերեն ակնկալվող արդյունքներին, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը տարածաշրջանում (Հարավային Կովկաս)»,- ասել է Թուրքիայի ղեկավարը հինգշաբթի Անկարայի Չանքայա նստավայրում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ