Էս ինչ մղձավանջ է․․․ չափալախեք ինձ ընկերներ, կարող է՞ երազ է

ուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Չափալախեք ինձ, ընկերներ, կարո՞ղ է երազ է

«Չափալախեք ինձ ընկերներ, կարող է՞ երազ է

Հենց հիմա, ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ ռեժիմի կարգավորումները խախտելու դեպքում Քրեական օրենսգրքում եւ ՎԻՎ օրենսգրքում պատժամիջոցների սահմանման կամ խստացման լրացումներ անելու հարցը, արդարադատության փոխնախարարն ասում է՝ եթե մարդիկ վստահ չեն, որ իրենց հրապարակումները կարող են խուճապ առաջացնել, կարող են խորհրդատվության համար դիմել պարետին, ու «փորձել ստանալ տեղեկատվություն, թե արդյո՞ք տեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել խուճապի, թե՞ ոչ» եւ անմիջապես՝ «կարծում եմ խուճապը ընդհանուր հասկանալի հասկացություն է եւ մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել …»: Նորից կարդացեք, անցնենք առաջ:

Մնաց անհասկանալի, մարդիկ ինքնուրո՞ւյն պիտի հասկանան՝ իրենց ասելիքը խուճապածին է՞, թե՞ պիտի պարետին դիմեն՝ պարետը որոշի՝ խուճապածին է, թե՞ ոչ: Հավանաբար դիմելու են, որովհետեւ, եթե նախատեսվող պատժամիջոցները ընդունեն, մարդիկ, չկամենալով տուգանվել կամ ազատազրկվել, հրապարակում անելուց առաջ ստիպված դիմելու են պարետին: Սակայն նախագծում չկա գրած ու փոխնախարարը չի ասում, թե պարետը կամ իր աշխատակազմը ինչ ժամկետում է պատասխանելու ասենք թե 500.000 հոգու օրական 4-12 գրառումները գրաքննելու կամ հրապարակման արտոնելու համար, ինչ աշխատակազմ է պետք էս ստից գործն անելու համար, եթե աշխատակազմը չբավականացնի՝ ո՞վ է այդ ընթացքում պարետի բուն գործն անելու… ու էլի երկու կիլոմետր հարց: Անպատասխան հարց:

Էս ինչ մղձավանջ է, կարելի է՞ էս մտածողությամբ մարդուն փոխնախարար կարգել, հետո ուղարկել ԱԺ՝ նման բաներ խոսելու: Շատ ամոթալի պատմություն է, Գալուստին էինք առավոտ հիշել ….»։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ