Էս ի՞նչ «շտուրմովիկ» համբալներ են․․․Ինչպես են սևազգեստ Ադեկվադները 20-հոգանոց խմբով շրջում քաղաքում

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ակցիայից ու գրել․

-«Էս ինչ «շտուրմովիկ» համբալներ են»։

ՀԳ. Հարգելի համբալներ, ձեր նեղացած քոմենթները ջնջվելու են, մի սպառնացեք ու հայհոյանք մի գրեք, անիմաստ է, մեկ է համբալ եք մնում)

Նշենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ»-ի 11 անդամների՝ ըստ ՀԿ-ի տարածած հայտարարության՝ առանց որեւէ ակներեւ հիմքի:

«Մեր անդամները չեն իրականացրել որեւէ անօրինական գործողություն եւ նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։

Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, եւ ոչ մի քաղաքացի այլեւս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսեւորվող օրենքի կամայական կիրառումից։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ