Զինծառայողի գլխին հարվածել են բութ առարկայով, մատներին քերծվածքներ են եղել․․․իսկ հետո էլ սպшնել․․․

Անցյալ տարվա վերջին՝ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպքի մասին լուր տարածվեց․ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն ինքնшսպшն է եղել։ Սակայն ավելի ուշ դատաբժշկական եզրակացությամբ հերքվեց ինքնшսպանության վարկածը։

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

Ըստ նրա՝ փորձաքննությամբ հերքվում է վարկածը, թե Աջամյանը կրակել է զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, հետո իրեն է կրակել, քանի որ դատագենետիկական փորձաքննությամբ նախ հաստատվել է, որ Արթուր Աջամյանի զենքի վրա երեք տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա, ինչը որոշակիացնելու համար նշանակվել է լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն, բացի այդ վիրավորում ստացած Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգվածի վրա հայտնված արնանման հետքերի ու Աջամյանի պահեստատուփերի վրա հայտնաբերված արնանման հետքերի համընկում չի եղել:

Փաստաբանի խոսքով՝ դատաբժշկական եզրակացությունը հաստատել է, որ Աջամյանի վրա առկա են վնասվածքներ, եւ դրանք բծեր չեն, այլ տարբեր ժամանակահատվածներին ստացած վնասվածքներ. «Ճակատին բութ առարկայով հասցված վնասվածք է եղել, որը հասցվել է մահվшնից մեկ ժամ առաջ, ստացվում է, որ նախ գլխին է հարված ստացվել, հետո՝ հրազենային վանսվածք, տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվшնից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»:

Փաստաբանի խոսքով, փորձաքննությամբ հստակեցվել է նաեւ, թե ինչ հեռավորությունից է Աջամյանը կրակոցը ստացել, գնդակն արձակվել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն. «Հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնшսպшնությունը»:

«Դիրքերում Արթուր Աջամյանին, նախքան սպանելը, բութ առարկայով գլխին հարվածել են»

Ինչու այս գործով դեռ չկան կասկածյալներ, ըստ փաստաբանի՝ դիրքում գտնվել են յոթ հոգի, մեկը վիրավոր է, մյուսը մահացել է, մնացած հինգը պոտենցիալ կասկածյալներ են. «Ինչու վարույթ իրականացնող մարմինը որեւէ մեկին չի ներգրավում կասկածյալ, կարող եմ ասել, որ արդեն բավականին ապացույցներ ունենք կասկածյալ ներգրավելու համար, վարույթ իրականացնող մարմինն արդեն իսկ քայլեր պետք է ձեռնարկի կասկածյալներ ներգրավելու ուղղությամբ, հակառակ դեպքում ես համապատասխան միջնորդություն եւ բողոք կներկայացնեմ գլխավոր դատախազություն» :

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ փորձաքննություններով պարզվել է, որ Աջամյանի սպшնությшն օրվան համընկող վնասվածքներ կան դիրքում նրա հետ գտնվող երկու զինծառայողի վրա: Հայարփի Սարգսյանի խոսքով, իրենք քննիչի միջոցով են տեղեկանում Աջամյանի սպшնությшն օրը հրազենային վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանի առողջականի մասին, նրա վիճակը նույնն է, քննչական գործողություն իրականացնելը դեռեւս անհնար է, քանի որ զինծառայողին արհեստական շնչառության ապարատ է միացված:

Աղբյուր՝ Առավոտ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ