Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ուղևորները սպանել են տաքսու վարորդին՝ ծխել թույլ չտալու պատճառով

Էրեբունի վարչական շրջանում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. երկու երիտասարդ ուղևոր դանակահարելով սպանել են տաքսու վարորդին: Վերջինս նրանց թույլ չի տվել ծխել: Երբ ուղևորները հակաճառել են, վարորդը նրանց տարել է նույն տեղը, որտեղից վերցրել է երիտասարդներին, ասելով, որ չի սպասարկելու նրանց։ Այս հանգամանքը ավելի է զայրացրել ընկերներին, ովքեր իրենց կանանց ճանապարհելուց հետո վերադարձել են Էրեբունի վարչական շրջան եւ դարձյալ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ։

Похожее изображение

Ըստ աղբյուրի երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցրել տաքսու վարորդին, ով հիվանդանոցում մահացել է։ Վիճաբանությունը փորձել է կանխել մեկ այլ քաղաքացի, ով եւս դանակի հարվածներ է ստացել։

Երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի։

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 10-ին, ժամը 13:05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած- ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 եւ 1963 թվականին ծնված տղամարդիկ։

Երիտասարդը հայտնել է, որ Տիգրան Մեծ պողոտայի 59 հասցեի մոտ իրենց դանակահարել են։ Նույն օրը հիվանդանոցից ստացվել է երկրորդ ահազանգը, որ 1963 թվականին ծնված տղամարդը մահացել է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!