Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տրանսպորտի սակագնի փոփոխության վերաբերյալ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կատարելով գրառում՝ տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Նշենք, որ անցյալ շաբաթ որոշ լրատվամիջոցներ տարածել էին կեղծ լուրեր:

Похожее изображение

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,-նշել է Հակոբ Կարապետյանը:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!