Երեկվա միջադեպի կենտրոնում հայտնված երթուղայինի վարորդը կատարել է մի շարք խախտումներ, չի ունեցել նոււնիսկ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական

Երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ:

Ոստիկանությունն ուսումնասիրել է տվյալ տեսանյութը և վարորդին հաջողվել է գտնել:

Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասել է.

-Գծատերն այսօր առավոտյան հրավիրվել է Երեւանի քաղաքապետարան, կլինի հանդիպում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների հետ:

Նա նաև հավելել էր, որ եռ չի կարող ասել՝ նկատողություն կարվի վարորդին, թե նա աշխատանքից կհեռացվի:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ