«Գնում ենք Հայաստան». Քիմ Քարդաշյանը շուտով կժամանի Երևան

Քիմ Քարդաշյանն իր ինսթագրամյան էջում հրապարակել է լուսանկար՝ Քորթնի Քարդաշյանի հետ միասին` հետևյալ գրառմամբ. «Գնում ենք Հայաստան»:

Աստղը կայցելի Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը:

Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ