Բնակարանի ջեռուցման ծախսը կրկնակի կկրճատվի, իսկ վարկերի տոկոսները կզրոյացվեն․ նոր նախաձեռնություն

Կառավարությունում քննարկվել է նոր նախագիծ, որը կլինի միայն ի օգուտ քաղաքացիների։

Էրենգախնայողությանն ուղղված ԵՄ աջակցությունն ուղղվելու է նրան, որ վարկերի տոկոսադրույքները զրոյացվեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխբարչապետ Մհեր Գրիգորյանը…

«Այդ 17 մլն եվրոն լինելու են վարկերի գրանտներ, այսինքն միքս է լինելու: Ենթադրենք առաջակվելու են էներգախնայողական նպատակով վարկեր, որոնց տոկոսադրույքը կլինի, ըստ էության, զրո: Մանրածախ վարկերի մասին է խոսքը: 17 մլն եվրոն լուրջ գումար է եւ մոտ 100 մլն եվրո վարկի տոկոսադրույքը զրոյացնելու էֆեկտ կարող է տալ»,-ասաց նա…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսինքն մարդիկ հնարավորություն կունենան վարկային միջոցներ ներգրավել իրենց տունն առավել էներգախնայող դարձնելու համար, իսկ գրանտն օգտագործվելու է վարկի տոկոսը զրոյացնելու համար…

«Էներգախնայողության մեջ կա նաեւ շենքերի արտաքին երեսպատման բաղադրիչ: Այսինքն լամպերի փոխելը մի տարբերակ, պատուհանները փոխելը 2-րդ տարբերակ, բազմաբնակարան շենքի երեսպատումը փոխելը՝ երրորդ տարբերակ: Սա լավ առիթ է լուծելու նաեւ բնակավայրերում գույների բացակայության հարցը: Սա կարելի է օգտագործել, որ մեր բնակավայրերն ավելի գունագեղ դառնան»,-ասաց վարչապետը…

Փաշինյանը հիշեցրեց, որ պելետներով ջեռուցում իրականացնելու խնդիրն են նաեւ դիտարկելու, որը շատ եվրոպական երկրներում կիրառվում է. «Այսինքն բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվում ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, այլ օգտագործվում են բրիկետներ, որոնց արտադրության մասին խոսել ենք»…

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ արդեն կա ծրագիր, որը թույլ է տալիս ծախսը կրկնակի նվազեցնել. «Օրինակ Բալթյան երկրներում հին խորհրդային շրջանի պանելային շենքերը զանգվածաբար մեկուսացվել են, բայց այնտեղ տնտեսումը ձմեռվա ժամանակահատվածում է, իսկ մեզ մոտ կրկնակի տնտեսում է լինելու, քանի որ ամռանն էլ հովացման ծախսերն են նվազում: Այս ծրագրի աշխատանքները շուտով կմեկնարկեն»…

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ արդեն իսկ Հայաստանի տարածքում 120-ից ավելի հանրային շենքերում էներգախնայողության ծրագրի կիրառման արդյունքում ծախսերը կրճատվել են 55-60 տոկոսի չափով: Նա հավելեց, որ եթե բազմաբնակարան շենքերում դա կիրառվի, մարդիկ զգալիորեն քիչ են վճարելու գազի ու էլեկտրաէներգիայի համար…

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ ոչ միայն կարող են 2020 թվականը հայտարարել էներգախնայողության տարի, այլ դա միայն սկիզբն է, իսկ հաջորդ տարիներին այդ տեմպն ավելի է մեծանալու. «Այս պահին արդեն համայնքներից ունենք շուրջ 125 շենքերի էներգախնայող դարձնելու առաջարկներ»:

Աղբյուր՝ Armday.am

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ