Բաց նամակ Սերժիկ Սարգսյանին․ Դուք խորամանք քայլ մտածեցիք, ամեն բան ջարդեցիք Նիկոլ Փաշինյանի գլխին ․․․

Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Բաց նամակ Սերժիկ Սարգսյանին

Չգիտեմ ինչպես սկսեմ նամակես, չգիտեմ ինչ բառեր գրեմ, բայց ամեն կերպ աշխատում եմ ինձ զսպել, աշխատում եմ գրելուց հունից դուրս չգալ։

Դուք Խոսում եք Արցախում հողեր հանձնելուց ? դուք խոսում եք Արցախը Ադրբեջանին չտալուց ? Ես գիտեմ ինչու եք այդպես խոսում, դուք շատ խորամանք քայլ մտածեցիք, ամեն բան ջարդեցիք Նիկոլ Փաշինյանի գլխին ու ուզում եք արանքը ճղեք, դուք գիտեք, թե Արցախի հարցը ինչ փակուղիներում եք գցել, դուք լավ գիտեք ինչի առաջ եք կանգնեցրել Փաշինյանին, բայց որպիսի Ձեզ մարդիկ չհոշոտեին, որպիսի դուք պլստաք մտածեցիք և իմացաք ինչ անեք։

Դուք չեք գիտակցում,որ ոչ մի անհատ Արցախի հարցում չի կարողանալու որոշում կայացնի, այդ որոշումը կայացնողները հիմա սահմանին կանգնած են և նրանք կյանքի գնով Արցախը պահելու են, ես չգիտեմ այս իշխանության մտքին ինչ կա,բայց եթե իրենք շեղվեն շատ ծանր հետևանքների ականատես կլինեն։

Ապրիլյան պատերազմը թշնամուն շատ բան ասեց և այսօր այդ պատերազմում ընկած հերոս տղերքի շնորհիվ է,որ մենք կանք, Ձեր սուտի և ազգադավ բանակցությունները ոչ մի գրոշի արժեք չունեն, ամեն բան հասարակ զինվոր և հրամանատարի ուսերին է։ Ինձ համար այնքան զզվելի է Ձեր մասին նորից խոսելը, Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ և մեղադրելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ Դուք այդքան թալանելուց ավիրելուց հետո ազատության մեջ եք, քանի դեռ պատասխան չեք տվել՝ փաստացի, Ձեր կողքը հավաքվածները թալանի համը զգացածներ են, որոնք նույնպես պիտի պատասխան տան, Ձեր բոլորի արածները չի մոռացվի, եթե Դուք պատասխան չտաք Ձեր արածների համար, ուրեմն այս իշխանությունը կանգնելու է Ձեր կողքին և ձեզ հետ միասին պատասխան է տալու Ձեզ պատասխանատվության չենթարկելու համար։ Ինչ 500 միլիոնից եք խոսում, ինչ խաղեր եք տալիս, երանի չէր Դուք մեղադրվեիք 500 միլիոնի համար և դա ճիշտ լիներ, դուք պիտի մեղադրվեք միլիարդներ տանելու համար, Նիկոլ Փաշինյանը պիտի ապացուցի իր ամեն մի խոսք, եթե չէ կանգնելու է Ձեր կողքին։ Գիտեք, ես այն մարդկանցից չեմ, որ ընկածների վրա ինքնահաստատվեմ, բայց տեսնելով այսօրվա տառապող մանուկներին, նրանց ցավերը և տառապանքները, ուղղակի Աստծուց խնդրում եմ, որ տա ձեր արժանի պատիժը, դուք երանի եք տալու մեռնելուց հետո, որ այս կյանքում ձեր պատիժը խիստ եղած լիներ, որովհետև մեռնելուց հետո ցավերը հազար անգամ ցավոտ են լինելու ձեզ համար։ Այն, որ Արցախյան պատերազմի մեջ ունեցել եք ձեր տեղը, դա չի նշանակում, որ հանցավոր կլանով պիտի ավիրեք այս երկիրը, եղբորդ տղայի մտքով որ վայրկյանին ինչ հաճույք անցնի անի, գնացեք և ձեր սխալներ հասկացեք։ Դուք չեք սիրել Ձեր հայրենիքը, սիրող տղերքը գործով են ապացուցում, բայց ձեզ վռնդեցին։

Այնքան վատն եք եղել, որ այս իշխանությունը ինչքան էլ վատ բաներ անի, մեկա մարդիկ ձեզ չեն կարողանում մոռանան, սրանք չեն կաողանում ձեր վատին ոչ մի կերպ հասնեն, ինչքան էլ ուզում են չեն կարողանում և ես սրանց դեմ եմ դուրս եկել ու Աստծուց խնդրում եմ,որ չգան ձեր ճանապարհով, այնպիսի բաներ չանեն,որը Ձեր արածից էլ վատը լինի,որովհետև դա անդառնալի կլինի մեզ համար, միգուցե Դուք ուզում եք դա ակնարկել, Արցախի հարցը շոշափելով, բայց մոռանում եք, որ այնպիսի տղեք կան, ովքեր ոչ մեկի թույլ չեն տա Արցախի հարցում կեղտոտ քայլերի գնան։ Դուք այնքան վատն եք եղել որ ամեն անգամ սրանք ձեր հետ են համեմատվում, ու իրենց առավել զգան և ժողովրդին ցույց տան,որ առավել են, չհասկանալով,որ դա առավելություն չի այլ խայտառակություն է։

Սերժ Սարգսյան, ինձանից մի խորհուրդ, ինչքան կարող ես այս կյանքում պատասխան տուր մեղքերիդ համար, դա քեզ շատ կօգնի մեռնելուց հետո։

Հ.Գ. Կրկին ուզում եմ շեշտել, որ ընկածի վրա ինքնահաստատվող տղա չեմ, որ հալածվածին հալածող տղա չեմ, որ ձեզ քննադատելով լայքեր կամ գովեստի խոսքեր ակնկալող տղա չեմ, որ այս իշխանությանը և որևիցե մեկին քծնող տղա չեմ, բայց ճշմարտությունը հարգող, արժանապատվություն ունեցող տղա եմ, ով երբեք չի լռելու, ես ձեր դեմ պայքարել եմ, երբ Դուք նախագահ եք եղել։

На изображении может находиться: 1 человек, стоит
На изображении может находиться: 2 человека
Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ