Արծրուն Հովհաննիսյանը պնդում է․ զինծառայողը պիտանի է ծառայության

Զինծառայողի քույրը՝ Կիմա Շառոյանն ահազանգում է․

«Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին ասօր էլ կարող են զորակոչել ծառայության։

Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։

Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։

Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։

Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ» 

Այս հրապարակմանն ի պատասխան Արծրուն  Հովհաննիսյանը գրել է․

Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։ Հարգելիներս ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան ըստ մեզ խնդիր ունի ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։
Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈւ-երի համբավը։
Եվ չնայած ամեն դեպքում ցանկացած նման դեպքում մենք լրացուցիչ ուսումնասիրում ենք։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ