Արդյոք կորոնավիրուսից բուժվածները կարող են կրկին վարակվել թե՞ ոչ

Արդյոք կորոնավիրուսից բուժվածները կարող են կրկին վարակվել թե՞ ոչ․․․

armdaily.am-ը գրում է․ «Այժմ ամբողջ աշխարհում ամենաարդիականը կորոնավիրուսի թեման է: Ոչ միայն բժիշկներն ու գիտնականներն են ցանկանում ամբողջովին բացահայտել վիրուսը, այլ նաև սովորական քաղաքացիները:

Մի շարք այլ հարցերի հետ զուգահեռ մարդկանց հետաքրքիր է նաև այն, թե արդյոք մարդը կարո՞ղ է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով, ի՞նչ կլինի այդ դեպքում՝ ավելի ծանր կտանի հիվանդությունը, թե՞ թեթև, թե՞ կարող է ճակատագրական լինել:

Ակադեմիկոս, համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի տնօրենի խորհրդական Վիկտոր Մալեեւը հայտնել է, որ Չինաստանում հայտնի են հիվանդության կրկնվող դեպքեր: Բայց նրանք դեռ չեն ստացել միջազգային գիտական ապացույց։

Ըստ Մալեևի կրկնվող դեպքերի պատճառները կարող են տարբեր լինել: Նրա խոսքով հնարավոր է, որ առաջնային ախտորոշումը սխալ է կատարվել՝ կլինիկական տվյալներով՝ առանց լաբորատոր հետազոտությունների անցկացման։

«Եզակի դեպքերում կրկնակի վարակը հնարավոր է, եթե մարդը թուլացած իմունիտետ ունի: Այս դեպքում, նա կարող է մնալ վարակի կրողը, վարակը կարող է դրսեւորվել, ապա անհետանում. Բայց նման բան լինում է շատ հազվադեպ դեպքերում», – հստակեցրել է Մալեևը։

Իսկ ահա ռուսաստանցի մասնագետ, արեւադարձային եւ փոխանցումային հիվանդությունների բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Լուկաշևը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջացած մարդիկ չեն կարող կրկին հիվանդանալ:

Նրա կարծիքով ՝ կրկնակի վարակման դեպքերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնագետը կարծում է, որ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց վրա զգացել են այդ հիվանդությունը, իմունիտետ է արտադրվում, այդ պատճառով նրանք չեն կարող երկրորդ անգամ վարակվել նույն կորոնավիրուսով՝ առնվազը մի քանի տարի։

Վիրուսային իմունոլոգիայի ազգային կենտրոնի կենսատեխնոլոգիայի փորձագետ Մարգարիտա Դել Վալն անդրադառնալով 4 բուժաշխատողների կրկնակի վարակման դեպքի մասին լուրին, կարծիք է հայտնել, որ դա կարող է իրատեսական լինել:

կորոնավիրուս վարակ

Սակայն նա չի բացառել նաև այն, որ հնարավոր է վերջիններս ամբողջությամբ չեն բուժվել և վիրուսը կրկին գլուխ է բարձրացրել նրանց օրգանիզմում: Չի բացառվում նաև, որ դա կարող է սկզբնական սխալ թեստավորման պատճառ լինել:

Մադրիդում հիվանդանոցի իմունոլոգիայի բաժնի պետ Էդուարդո Ֆերնանդես Կրուսը հղում անելով չինացի գիտնականներին բացառել է, որ մարդը կարող է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով, եթե անգամ նա նպատակաուղղված շփվի կորոնավիրուսով վարակվածի հետ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ