Արդյո՞ք կարող է երկարաձգվել արտակարգ դրությունը և որքան ժամանակ կարող է տևել դա

Աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում  նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը: Բուլղարիայում կորոնավիրուսի ...Իրավաբան.net  հաղորդմանը համաձայն, «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է արտակարգ դրության գործողության ժամկետը:Հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:Այս ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է:

Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և վերոնշյալ 30-օրյա և 60-օրյա ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Հավելենք նաև, որ նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Աղբյուր՝ Իրավաբան.net
Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ