Այսօր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց հավաքված անձինք բերման են ենթարկվել: Այդ մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը՝ տեղեկացնելով, որ «ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի մոտից բերման են ենթարկվել միաբանության շուրջ 20 անդամներ՝ պարետատան հրահանգներին չենթարկվելու և սոցիալական հեռավորության կանոնը իբրև թե խախտելու համար»։
Բերման է ենթարկվել նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։
Ոստիկանների խոսքով բերման ենթարկելու պատճառ է հանդիսացել, արտակարգ դրության ժամանակ պարետի որոշմանը չենթարկվելուն։ Պարետի որոշմամբ արգելվում է հավաքների կազմակերպումը, և մի տեղում 5 հոգուց ավելի լինելը։