Առողջ ուղարկել ենք բանակ․․․ երեկ է խոսել մայրիկի հետ, չի բողոքել․ որն է եղել ողբերգության պատճառը

Երեկ հայտնել էինք, որ փետրվարի 9-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նախնական տեղեկություններով, հանկարծամшհ եղած Վալերի Նելսոնի Պետրոսյանը Ստեփանակերտից էր։ NEWS.am-ի հետ զրույցում զինվորի ազգականը պատմեց, որ հուլիսի 2-ին էր բանակ զորակոչվել․

ՖՈՏՈ. «Առողջ ուղարկել ենք բանակ, չենք հասկանում՝ ինչի պիտի հանկարծամահ լիներ»․ մահացած զինվորի հարազատ

«Բանակ էր զորակոչվել հուլիսի 2-ին։ Մեծ եղբայր ուներ։ Եղբայրը 2018-ին էր զորացրվել։ Ստեփանակերտում են ապրում։ Հայրը ազատամարտիկ է․ 1992 թվականին Ֆիզուլիում վիրավորվել է, կորցրել է ոտքը»։

Հարցին՝ առողջական խնդիրներ ունեցե՞լ է, ի՞նչ կասկածներ ունեն՝ ինչը կարող էր պատճառ դառնալ, որ հանկшրծամшհ լիներ, նա ասաց․ «առողջ ուղարկել ենք բանակ։ Չենք հասկանում, թե ինչի պիտի հանկարծամահ լիներ»։

Մшհшցած զինծառայողի ազգականը նշեց, որ վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել․ «Երեկ է խոսել մայրիկի հետ, չի բողոքել, ասել է՝ ամեն ինչ լավ է»։


Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ