Ապրիլի վերջին Հայաստանում հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հուսով եմ, ենթադրություններս սկսում են իրականություն դառնալ։ Մարտի 30-ին գրառում էի արել, որ ըստ տրամաբանության՝ ապրիլի 3-ից սկսած պետք է ունենանք նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների աստիճանական կայունացում և անկում:

Ապրիլի 2-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության տվյալները նախորդ օրվա՝ ապրիլի 1-ի համեմատ նվազել են 21%-ով, իսկ ապրիլի 3-ի տվյալներով՝ ապրիլի 2-ի համեմատ նվազել են 45%-ով։ Այսինքն յուրաքանչյուր օր մենք ունենում ենք ցուցանիշների անկում, ինչը վարակվածության կորը մոտեցնում է հորիզոնական գծի։

Եթե ցուցանիշներն այսպիսի ընթացք ունենան, ապա ապրիլի 14-15-ին մենք կունենանք հարթ կոր, այսինքն՝ բուժվողների թիվն ավելի մեծ կլինի, քան՝ նոր վարակվածության դեպքերը, դա էլ իր հերթին կբերի նրան, որ ապրիլի վերջին Հայաստանում հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան։
Սա, իհարկե, ենթադրություն է՝ հիմնված թվերի և ցուցանիշների հաշվարկի, այլ երկրների փորձի և գործընկերների հետ քննարկումների վրա։ Հուսանք, որ այս հաշվարկը կհամընկնի բժիշկների մասնագիտական եզրակացությունների հետ»:

Հուսով եմ, ենթադրություններս սկսում են իրականություն դառնալ։ Մարտի 30-ին գրառում էի արել, որ ըստ տրամաբանության՝ ապրիլի…

Опубликовано Nairi Hokhikyan Суббота, 4 апреля 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ