Այսքան դիպուկ և կոշտ դեռ չէր եղել․․․ընտրություններից առաջ ողջ Հայաստանն էիք զոմբիացնում ժամկետանց բրինձով ու կաթի փոշիով ու սպանում զինվորական բժշկին քեֆ անելու համար

Նվեր Մնացականյանը ներկայացրել է 1 րոպեի նոր թողարկում, որտեղ ցույց է տվել է իր չափազանց կոշտ և անկեղծ արձագանքը՝ կատարվող իրադարձությունների վերաբերյալ․

Картинки по запросу "Мнацаканян/Time: Армянин, об которого вытерли ноги, возвращает долг"

Ամենակարևորն արդեն տեղի է ունեցել․ անգամ հեղափոխականներին ատողներն են հասկացել, որ միայն փողով հաջորդ ընտրություններ չեն ձգի․ պետք են ծափահարողներ, շատ ծափահարողներ։ Անցյալի այն խումբը, որ հրճվանքով ծափահարում էր ոտքեր մաքրելու անասնական բռնկմանը, հաստատ քիչ է։ Բայց դե, այս կյանքի պարադոքսն է․ իրական ծափահարողներին դուք զոմբի եք անվանում։ Հարկ էր կանգ առնել այն ժամանակ, երբ ընտրությունից ընտրություն ողջ Հայաստանն էիք զոմբիացնում ժամկետանց բրինձով ու կաթի փոշիով ու սպանում զինվորական բժշկին քեֆ անելու համար։ Ուրեմն ընդունեք բումերանգը, որովհետև նա, ում վրա ոտքեր էիք մաքրում, վերականգնում է իր ոտնատակ տված եսը, իսկ իտալացի Բուքիքիոն էլ, հավանաբար մոռացել է, որ ընտրացուցակներն արգելափակող սահմանադրական ժապավենն ինքն է կտրել հայկական կոնյակի բարձր հովանու ներքո։ Ուրեմն կողմնորոշվեք․ կամ առանց վայնասունի ատում եք ձեզ կերակրատաշտից զրկողներին, ի դեպ, դա ամենաազնիվն է, կամ պահպանում հայի կերպարը ու գնում քաղաքական ապաշխարհության առանց Բուքիքիոյի, հակառակ դեպքում Սասունը ճիշտ է, երբ հիշեցնում էր ԱԺ-ի պատերին թաքնված արյունը․․․

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ