Ամեն տարի ասում եմ՝ պիտի ամեն ինչ անեմ ու փորձեմ մոռանալ… չի ստացվում… Տեսնես ոնց ես, Հաս ջան…

Ամեն տարի ասում եմ՝ պիտի ամեն ինչ անեմ ու փորձեմ մոռանալ… չի ստացվում…

***
Չեմ հիշում որտեղ էինք…երևի Վանաձորում… էտ մղձավանջի մեջ, 3.5 տարեկանում ինչ պիտի հիշեի:

Հասմիկը, մանկության ընկերուհիս, կողքս, մեր մեքենայի հետևի նստարանին, ոտքը գիպսի մեջ նստած էր: Մի ահռելի հռնդյունով ուղղաթիռները ամեն րոպե մեր գլխավերևում անդադար գնում ու գալիս էին… էրեխեքը արդեն սովորել էին…

Դուրս էինք գալիս, այ սենց էս էրեխու նման վերև էինք նայում ու գոռում էինք՝ Սամալյոոոո՜տ, Սամալյոոոոոո՜տ… Հասը չէր կարողանում մեքենայից դուրս գալ:

Իսկ Հասմիկի փոքր 2տ. քույրը չկար: Մարինեին արհավիրքը տարել էր: Մարինեի՝ ճակատի վրա հյուսած կարճ մազերից ու սպիտակ ռետուզից բացի ուրիշ բան չեմ հիշում:

***
Հասի պապան ու եղբայրն էլ բարուրի մեջ գնացին: Մնաց Հասը մամայի հետ: Հեռացան գյուղից: Տեսնես ոնց ես, Հաս ջան…

 Ֆեյսբուք՝ Մար Պետրոսյան

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ