Աղմկահարույց սպшնություն Էջմիածնում. նախկին ոստիկանը կնոջ ու երեխաների աչքի առաջ սպшնել է իր տան գնորդին

Այսօր՝ փետրվարի 22-ին, դաժան սպшնություն է եղել Էջիմածնում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մшհացել է։

Պարզվել է տուժողը Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Գեւորգ Խալաթյանն է, ում վրա կրակոցներ են արձակվել հենց նրա տանը՝ կնոջ ու անչափահաս երեխաների աչքի առաջ։

Էջմիածնում նախկին ոստիկանը կնոջ ու երեխաների աչքի առաջ սպանել է իր տան գնորդին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կասկածյալը նախկին ոստիկան է ու նշված տան նախկին տերը, իսկ վեճի պատճառն էլ հենց տունն է հանդիսացել։ Խնդիրն այն է, որ տունը եղել է գրավի տակ, որը բանկը աճուրդի է հանել եւ անչափահաս երեխաների հայրը այն ձեռք է բերել ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու, Նախկին ոստիկանը զինված գնացել է իր նախկին բնակարան, վիճել գնորդի հետ ու ինքնաձիգից կրակոցներ արձակել ոչ միայն տանտիրոջ, այլ նաեւ տանտիրուհու ուղղությամբ։ Գ.Խալաթյանի մարմնի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է չորս հրազենային վնասվածք։ Բարեբախտաբար կինն ու երեխաները չեն տուժել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով նախկին ոստիկանն ունի դատվածություն։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով։ Կասկածյալն արդեն հայտնաբերվել է։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ