Ահա թե ով է եղել նախկինում «Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանը. նոր բացահայտում

Պարզվում է, որ ժամանակին «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ժամանակին լավ և մտերիմ հարաբերություններ է պահպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ:

Հասանելի են ՔՊ անդամների և Արթուր Դանիելյանի համատեղ լուսանկարներից մի քանիսը:

Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում:

Այն հարցին, որ արդյո՞ք հնարավոր է, որ Դանիելյանը նախկինում ՔՊ անդամ է եղել, Փամբուխչյանը պատասխանեց.

-Այո´, ՔՊ-ից է եղել, մասնակցել է հիմնադրմանը, կուսակցական չէր այդ պահին, քանի որ ՀՀ քաղաքացիություն չուներ:

Նա նաև հաստատեց, որ Դանիելյանի հետ մտերիմ են եղել:

Հարցին, թե ինչի՞ց հետո սրվեցին հարաբերությունները «Ադեկվադի» ղեկավարի հետ, Փամբուխչյանն ասաց, թե չի հիշում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ