Ադրբեջանի հիստերիկ հարվածը․ Ինչ է իրականում տեղի ունեցել․․․

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

-Ադրբեջանի հիստերիկ հարվածը․ Ինչ է իրականում տեղի ունեցել․․․

Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ մեր պաշտպանական դիրքերից Ադրբեջանում հայտնվելը սպասվածի համաձայն իրարանցում է առաջացրել հատկապես սոցիալական ցանցերում: Բնական է, որ հակառակորդը տեղի ունեցածին դասալքության երանգներ հաղորդելով փորձում է Ադրբեջանում տպավորություն ստեղծել, որ հայկական բանակում խայտառակ վիճակ է տիրում:
Ցանկանում եմ առանձնակի ուշադրություն դարձնել մի պարզ հանգամանքի վրա:

Հայ զինվորը Ադրբեջանում հայտնվեց այն բանից հետո, երբ հայկական մամուլում օրեր շարունակ բազմաթիվ հրապարակումներ զետեղվեցին մեր բանակում կատարված էական բարեփոխումների մասին: Երեկվա դեպքից օրեր առաջ սոցիալական ցանցերն ու կայքերը ողողված էին զորամասերում զինծառայողների սննդի մասին պատմող տեսանյութերով և լուսանկարներով:

Ավելին, երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել էր, որ կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», — նշել էր փոխնախարարը։

Հայկական բանանկում դրական զգալի տեղաշարժերը բնական է, որ լայն արձագանք էին ստացել հակառակորդի ճամբարում և հարկավոր էր քայլեր ձեռնարկել ինչ-որ ձևով այն պախարակելու համար:

Այժմ անդրադառնամ ադրբեջանցիների կողմից հրապարակված լուսանկարներից մեկին, որում փորձ է արվում ցույց տալ թե ինչպես են մեր երկրում Արայիկի ձեռքն այրել ծխախոտով: Նախ նշեմ, որ մոխրի այրվածքի հետևանքով մարդու մաշկը սովորաբար այտուցվում է ինչպես ներկայացված լուսանկարում: Որոշ ժամանակ անց այրված հատվածում առաջանում են մուգ կարմիր հետքեր որոնք վերածվում են վերքերի:

Արայիկի ձեռք վրա զարմանալիորեն առկա են կապտամոխրագույն հետքեր: Վստահեցնում եմ, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում այրվող ծխախոտի միջոցով մաշկի վրա նման պատկեր ստանալն ուղղակի անհնար է: Կապտամոխրագույն հետքերի մոտ նկատելի չէ կարմրություն, որը պետք է առաջանար այրվածքի հետևանքով: Այրվածքի ժամանակ մոխիրը մոխրագույն հետք չի կարող թողնել: Եթե մեր զինվորը նման կտտանքի ենթարկված լիներ ապա ձեռքի վրա ուղղակի անխուսափլի կլինեին բռնության այլ հետքեր: Կարճ ասած ադրբեջանցիները մոխրին գունային երանգ տալով այն քսել են Արայիկի ձեռքին և անմիջապես լուսանկարել:

Բեմականացված ներկայացումը միանգամայն ձախողված պետք է համարել: Հիստերիայի մեջ գտնվող Ադրբեջանը ստոր եղանակով փորձում է հարված հասցնել մեր բանակին:

Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել: Այն որ ադրբեջանցիներն ամեն գնով ցանկացել են հայկական կողմից զինվոր որսալ կարծում եմ պարզ է: Ըստ իսկ կորցնելով մարտական դիրքը Արայիկը կարող էր Ադրբեջանում հայտնվել թշնամու դիվերսիոն խմբի թիրախավորված գործողության հետևանքով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!