ԱԱծ-ում հարուցվել է քրեական գործ՝ Ռոբերտ Քոչարյանին սպանել նախապատրաստվելու կապակցությամբ

«Ժողովուրդ» օրաթերթից տեղեկանում ենք.

-Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն` այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր եւ սարքեր:

«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ քրեական գործը հարուցվել է անձամբ Ստեփան Ս.-ի հաղորդման հիման վրա, այսինքն՝ տարիներ անց նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել:

Բայց ամենաուշագրավը պետական գործիչն է, որին Արարատի մարզի բնակիչը պատրաստվել է սպանել, բայց հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը:

Ավելի մանրամասն՝ թերթի համարում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ