23 ամյա մայրիկն ունեցել է երեխաներ, ինչպիսիք 480 տարին մեկ են ծնվում

Արտասովոր ծննդաբերություն, որը քննարկում էր ողջ երկիրը։

Ձեզ ենք ներկայացնում մի ընտանիքի պատմություն, որն ապրում է փոքր քաղաք Միլովիցայում՝ Պրահայից քիչ հեռու։ Երբ Ալեքսանդրա Կինովան իմացավ, որ հղի է, ընտանիքում արդեն մեծանում էր մի տղա երեխա։

Ամուսնու հետ գնալով ՈՒՁՀ հետազոտման, 23 ամյա աղջիկն իմացավ, որ ունենալու է 1 երեխայից ավել, սակայն կոնկրետ ոչ մի բան չասացին։

Զույգն այնքան էլ չզարմացավ՝ իմանալով այդ լուրը․ նրանց երկուսի ընտանիքներում էլ ծնվել են զույգ երեխաներ, և իրենք էլ չէին բացառում, որ կշարունակեն ավանդույթը։ Կինովների ընտանիքը պատրաստվում էր զույգ երեխաներ ունենալուն, սակայն ճակատագիրը նրանց համար իսկական անակնկալ էր պատրաստել։

Շուտով բժիշկը հրավիրեց կնոջը կրկնակի ստուգման։ Արդյունքը շշմեցրեց և բժիշկներին, և ամուսիններին․ պարզվեց, որ աղջիկը կրում է 4 էմբրիոն։ Նորությունը դարձել էր ընտանիքում խոսակցությունների գլխավոր թեման։ Սակայն հետագա իրադարձություններն անսպասելի շրջադարձ ունեցան։

Հերթական ՈՒՁՀ-ի ժամանակ Ալեքսանդրան իմացավ, որ ունենալու է ոչ թե 4, այլ 5 երեպա։ Երիտասարդ մայրիկը սկսեց արտասվել չափից շատ էմոցիաներ ապրելուց։

Ծննդաբերությանը պատրաստվում էր ամբողջ հիվանդանոցը։ Երեխաների ծնվելու օրը ներկա էին մի քանի տասնյակ բժիշկներ։ Շուտով ողջ երկիրն իմացավ, որ Ալեքսանդրան լույս աշխարհ է բերել 4 որդի և 1 դուստր։ Երեխաներին շատ գեղեցիկ անուններ տվեցին․ Թերեզա, Մայքլ, Մարտին, Ալեքս, Դանիել։

Պարզվեց, որ Չեխիայում  նման դեպք առաջին անգամ էր գրանցվում։ Միջին հաշվարկով հնգյակ երեխաներ ծնվում են 500 տարին մեկ։

Կա տեղեկություն, որ երիտասարդ ծնողները պետությունից և համաքաղաքացիներից ստացել են բամզաթիվ նվերներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ