2 մետր հասակ ունեցող աղջիկը երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր կեսին, սակայն ճակատագիրն ամեն ինչ տնօրինեց

Մարդիկ ինքները ստեղծել են գեղեցկության ստանդարտներ, որոնց պիտի համապատասխանեն բոլոր կանայք: Եթե ձեր արտաքինը չի համապատասխանում կետերից գոնե մեկին, մարդիկ սկսում են ձեզ պիտակավորել:

Հեյլիի պատմությունն ապացուցում է, որ իրական սիրո համար պարտադիր չէ անթերի արտաքին ունենալ: Հեյլիի հասակը 2 մետրից ավել է, և նա վաղ մանկությունից սովոր է, որ իրեն նայում են հետաքրքրասեր հայացքով, ծաղրանքով և հիմար կատակներ են անում: Դրա պատճառով աղջիկը մտածում էր, որ երբեք չի հանդիպի մի տղամարդու, ով կլինի իր կողքին:

Սակայն ճակատագիրն ուներ իր պլանները: Աղջիկը ծանոթացավ Բրայան անունով երիտասարդի հետ, ում հասակը ցածր էր նույնիսկ միջինից՝ 173 սմ:

Երիտասարդները միմյանց շատ դուր եկան՝ ծանոթության առաջին իսկ օրվանից, և այդ ժամանակ կարևոր չէր ոչ հասակը, ոչ տարիքը: Նրանց ոչ ոք չէր կարող խանգարել երջանիկ լինել:

Շուտով Բրայանը Հեյլիին ամուսնության առաջարկություն արեց և 2 տարի անց նրանց ընտանիքում չքնաղ աղջիկ ծնվեց, ում Կաի անվանեցին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ