Այսօրվա՝ հուլիսի 23-ի աստղագուշակը

Ներկայացնում ենք այսօրվա՝ հուլիսի 23-ի աստղագուշակը:

Картинки по запросу աստղագուշակ

Խոյ. Լավ տրամադրության և ինքնազգացողության համար անհրաժեշտ է ակտիվ գործունեություն: Դուք չեք կարող նստակյաց վիճակում լինել, և շրջապատն էլ ստիպված է դրա հետ հաշտվել: Օրը հարմար է գործնական և զվարճալի ուղևորությունների, հրապարակային ելույթների համար: Աճում է հետաքրքրությունը քաղաքական և հասարակական կյանքի հանդեպ:

Ցուլ. Էմոցիոնալ առումով բարդ օր է: Ձեզ, կարծես, հերիք չեն արդեն եղած խնդիրները, դուք համառորեն նորերն եք ինքներդ ձեզ համար հնարում: Ինչպես էլ որ ձևավորվեն հարաբերությունները շրջապատի հետ, դուք երկրորդ հատակն եք փնտրում, կասկածամտություն ցուցաբերում, կասկածում անգամ այն մարդկանց, ով ձեզ անկեղծորեն սիրում է:

Երկվորյակներ. Այսօր դուք պատրաստ եք զբաղվել ինչով ասես, միայն թե ոչ’ այն գործերով, որոնք ուշադրություն են պահանջում: Աճում է փիլիսոփայության և աշխարհընկալման հանդեպ հետաքրքրությունը, դուք հաճույքով մտորում եք այն բանի շուրջ, թե ինչպես հասնել տիեզերական արդարության, բոլորի համար և անհապաղ երջանկության:

Խեցգետին. Այսօր դուք հեշտությամբ եք ընկնում ուրիշների ազդեցության տակ, և ռիսկ կա դառնալ խամաճիկ՝ ձեր հանդեպ անբարյացկամ տրամադրված մարդու ձեռքերում: Ձեր էմոցիաները գործիք են, որով հմուտ ձևով խաղում են անգամ սկսնակ խարդախները: Պետք է առաջնորդվել սթափ մտքով, որպեսզի չընկնեք նախապես լարված թակարդները, թույլ չտաք լուրջ սխալներ:

Առյուծ. Շփվելը, մարդկանց հետ աշխատելը ձեզ շատ ավելի է դուք գալիս, քան՝ փաստաթղթերի և հաշվարկների հետ գործ ունենալը: Այնտեղ, որտեղ ճշգրտություն է պետք, դուք սխալներ եք թույլ տալիս, ինչը կարող է հանգեցնել ծայրաստիճան տհաճ հետևանքների: Իսկ ահա այն գործերում, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում, ձեզ հավասարը չկա՝ այստեղ դուք առաջնորդվում եք նախազգացմամբ, որի հուշումները անթերի են:

Կույս. Օրը կապված կլինի կարևոր բացահայտումների, արժեքավոր տեղեկությունների ստացման հետ: Հնարավոր են զգալի փոփոխություններ աշխատանքում: Սկզբում ողջ տեղի ունեցողը ձեզ կստիպի զգուշանալ, իսկ այնուհետև կհասկանաք, որ ամեն ինչ ընթանում է բարենպաստ հունով: Այսօր կարելի և նահանջել նախապես մշակած պլաններից, քանի որ ձեր մոտ շատ լավ են ստացվում իմպրովիզները:

Կշեռք. Օրվանից շատ բան մի սպասեք, դեռ չի եկել այն պահը, երբ կիրականա ձեր բաղձալի երազանքը: Պետք չէ արագացնել իրադարձությունները, թող դրանք իրենց ընթացքով գնան, իսկ դուք էլ առայժմ կարող եք զբաղվել ձեզ հաճույք պատճառով գործերով: Հնարավոր են հանդիպումներ հաճելի մարդկանց հետ, հետաքրքիր ծանոթություններ:

Կարիճ. Այսօր ոչ մի բան չի կարող ձեզ համար այնքան վտանգավոր լինել, որքան ձանձրույթը: Հերիք է, որ դուք մնաք անգործ, առանց հաճելի զրուցակցի կամ մտորելու համար հետաքրքիր թեմայի, և գլխում միանգամից մռայլ մտքեր են ծնվում: Դուք հաշվի չեք նստում հեղինակությունների հետ, երբեմն անպատեհ բաներեք եք թույլ տալիս այնպիսի մարդկանց ներկայությամբ, ովքեր կարող են մեծ դեր խաղալ ձեր պրոֆեսիոնալ ապագայում:

Աղեղնավոր. Մարդկանց հետ լեզու գտնելը այսօր ձեզ մոտ լավ է ստացվում, իսկ ահա բոլոր մնացած հարցերում մեծ հաջողություններ չեն գրանցվում: Լավ կլինի, որ այսօր ինչ-որ մեկը ձեր փոխարեն աշխատի, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սխալներից, գերհոգնելուց և այլ տհաճություններից: Որքան էլ որ զարմանալի է, ձեր պարտավորությունների մի մասն իր վրա վերցնելու պատրաստ է անգամ ղեկավարությունը, ուրեմն տվեք նրան այդ հնարավորությունը:

Այծեղջյուր. Ձեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է ընկած, բազմաթիվ որոշումներ, որ կկայացնեք այսօր, մեծ նշանակություն կունենան շրջապատի համար: Զուր են ձեր՝ շեղվելու, ձեզ համար սակավ բախտորոշ դերակատարում գտնելու ջանքերը. ուզես, թե չուզես, պետք է աշխարհի գործերին կամ գոնե դրա մասին մասնակից դառնալ:

Ջրհոս. Օրը շատ հարմար է ֆինանսական կամ ունեցվածքային հարցեր լուծելու, երկարաժամկետ պլանավորման համար: Ձեզ զարմանալիորեն հաջողվում է հաշվի առնել գրեթե ամեն ինչ՝ անգամ այն, ինչը ուրիշները բոլորովին չեն նկատում: Շրջապատից առավել խելամիտները ուղղակի հետևում են ձեր օրինակին, մնացածները սկզբում ակնածանքով են վերաբերվում ձեր իմաստուն խոսքերին, իսկ այնուհետև ամենասև նախանձով լցվում ձեր հանդեպ:

Ձկներ. Ոչ մի արտառոց բան մի արեք՝ շրջապատի մարդիկ ամեն ինչ ձեր փոխարեն կանեն: Ուղղակի մնացեք ինչպես կաք և ձեզ շատ բնական պահեք՝ այդ դեպքում ձեր հմայքի առջև ոչ ոք չի կարող դիմանալ: Հիանալի են անցնում գործնական բանակցությունները՝ կարելի է հասնել համագործակցության շատ ձեռնտու պայմանների: Այսօր կնքած գործարքները սկզբում կասկածելի կթվան, իսկ հետո զգալի եկամուտ կապահովեն:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!