Տղամարդն օդանավակայանում ծնկի իջավ և սկսել ողբալ…երբ ականատեսներն իմացան պատճառը, չկարողացան զսպել արցունքները

Նա երկար ժամանակ գտնվել է փախստականների սուդանյան ճամբարում՝ կնոջից և երեխաներից կտրված: Տղամարդը կորցրել էր հույսը, որ երբևէ կրկին կհանդիպի նրանց…Հենց 2012-ին կինը հայտնվեց Ֆորտ Ուորթում, Տեխասի նահանգում, երկու երեխաների հետ միասին: Այդ ժամանակ նա հղի էր և սպասում էր երրորդ բալիկին: Սակայն նրան մի հարց էր տանջում. ի՞նչ է լինելու ամուսնու՝ Դյանի հետ, ով չի կարողանում տուն վերադառնալ:

Ազատվելով ճամբարից՝ ամուսինները կորցրեցին իրենց ամուսնության վկայականը: Արդյունքում անհնար դարձավ պաշտոնյաներին ապացուցելը, որ Դյանն իսկապես նրա ամուսինն է, և նա ստիպված եղավ մնալ և հետևել, թե ինչպես է իր ընտանիքն առանց հոր և ամուսնու տուն վերադառնում:

Դյանը շատ էր մտածում, արդյո՞ք կգա այնպիսի օր, երբ ինքը կրկին կկարողանա գրկել և համբուրել սիրելի կնոջն ու երեխաներին: Դյանին թվում էր, որ մնացած կյանքն ինքը միայնության մեջ է անցկացնելու:

Սակայն հրաշք տեղի ունեցավ. կինը կարողացավ կապվել Ֆորտ Ուորթի իշխանությունների հետ:

Պահանջվեցին տարիներ, սակայն ճակատագիրը ժպտաց Դյանին. նա ոտքը դրեց Ամերիկայի հողին և տեսավ կնոջը, ումից հեռու է եղել 4 տարի շարունակ: Առաջին անգամ տեսավ երրորդ երեխային:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ