Տղամարդն իրեն համարում է «քարերի տիրակալ»…տեսնելով նրա տունը՝ կհասկանաք պատճառը

Լրագրողները Անջելո Մաստրոպյետրոյին անվանում են «քարանձավային մարդ»: Նրան հաջողվել է իրականացնել վաղեմի երազանքը: Նա և մարմնով, և մտքով տեղափոխվել է անտառ և այնտեղ տուն կառուցել: Անտառում նա գտել է քարանձավ, որն արդեն միլիոնավոր տարիների վաղեմություն ունի:

Նախկինում տղամարդն աշխատել է գրասենյակում, սակայն մի օր որոշում է կայացրել՝ թողնել աշխատանքը և լինել բնությանը մոտ:

Անտառում Անջելոն գնել է սարի մեջ այդ հատվածը և սկսել քրտնաջան աշխատանք: Քարանձավը նորոգելու համար պահանջվել է 2000 ժամ:

Տեսեք այս հրաշք ննջասենյակը:

Հյուրասենյակը նույնպես հաճելի է:

Սա էլ խոհանոցը՝ նույնպես բաց երանգների մեջ:

Խոհանոցի դիզայնը տղամարդն ինքն է մտածել:

Երբ լրագրողներն իմացան Անջելոյի մասին, շտապեցին նրա մոտ՝ հարցազրույց վերցնելու: Այդ ժամանակ տղամարդն ասաց, որ իր ազգանունը նշանակում է քարերի տիրակալ, գուցե հենց սա էր իր ճակատագիրը:

Նա պատմեց, որ իր համար այնքան էլ հեշտ չէր, սակայն տեսնելով ստացվող գեղեցկությունը՝ նա չէր էլ մտածում աշխատանքը դադարեցնելու մասին:

Տղամարդը հոգացել է նաև տունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան նախագծելու մասին: Այստեղ կա էլեկտարակնություն և ինտերնետ, կանալիզացիա և այլն:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ