Տղամարդիկ ընտրում են 20 տարեկաններին և դրա համար պատճառներ ունեն․․․-ասաց ամուսինս՝ 10 տարվա համատեղ կյանքից հետո

Ես ու Արսենն արդեն 10 տարի ամուսնացած էինք, երբ մեր հարաբերություններում սկսվեցին մեծ խնդիրներ։ Մեր ամուսնությունը դժվար է անթերի անվանելը։ Արսենը հաճախ կատակում էր․

Քեզ ընտրել եմ, որովհետև մորս դուր էիր եկել։

Իսկապես սկեսուրս ինձ շատ էր հավանում․ որդին միշտ պատրաստի ուտելիք ունի, մաքուր արդուկած հագուստով է, մաքուր տան մեջ։ Իսկ մորն էլ ի՞նչ է պետք՝ որդու համար հանգիստ լինելու համար։

Ամուսնուս ծանոթներից մեկից մի օր իմացա, որ ամուսինս մինչ ինձ հետ ծանոթանալը ակումբից մի աղջկա է բերել տուն ու ասել, որ միասին են ապրելու։ Սկեսուրս մի կերպ է հետ համոզել որդուն, դրա համար էլ երբ տեսել է ինձ հետ, իրեն անթերի եմ թվացել։ Նա որդուն ասել է․

Բաց չթողնես շանսդ։

Հետո ամուսնուս մոտ սկսվել է հարթ միապաղաղ ընտանեկան կյանք։ Առավոտյան գնում էր աշխատանքի, հետ գալիս տուն՝ կնոջ մոտ, ով ամբողջ օրը տան գործերով է զբաղվել և չի խնամել ինքն իրեն, չի զբաղվել սեփական արտաքինով, քանի որ ուղղակի ժամանակ չի ունեցել։

10 տարի ամուսնացած լինելուց հետո ամուսինս եկավ ու հայտնեց, որ հանդիպում է մի երիտասարդ աղջկա հետ․

Տղամարդիկ ընտրում են 20 տարեկաններին և դրա համար ունեն իրենց պատճառները։ Նա ինձ չի սղոցում, չի գանգատվում առողջական խնդիրներից, չի բողոքում հարևանի շնից։ Աննան անհոգ է, ուրախ, հետաքրքրված է ինձանով։ Մինչ դու մտածում ես հիփոթեքի մասին, Աննան որոշում է, թե ինչպես շեղի ինձ առօրյա հոգսերից և ուրախացնի։

Психологическая помощь: загнанные в любовный треугольник ...

Ես հասկացա, որ այդպես չի կարող շարունակվել․․․

Ամուսինս առավոտյան սովորականի պես հագնվեց և գնաց աշխատանքի, իսկ ես զանգեցի գեղեցկության սրահ և գրանցվեցի մի քանի պրոցեդուրայի։

Երեկոյան խնամված եղունգներով էի, նոր սանրվածքով, նոր հագուսոտվ։ Ամբողջ օրը սրահում և հագուստի խանութներում էի անցկացրել, և երբ երեկոյան եկա տուն, ոտքի վրա չէի կարողանում կանգնել։ Ինձ համար սուրճ պատրաստեցի և հոգնած ընկա բազմոցին։

Իսկ աշխատանքից վերադարձած  ամուսնուս էլ հայտնեցի․

Այսօր ընթրիք չկա։

1 ամիս անց անճանաչելի դարձա։ Մարզասրահն ու գեղեցկության սրահները հիանալի արդյունք էին ապահովել։ Արդեն 15 օր անգլերեն էի պարապում, իսկ տան գործերին օրական 1 ժամ էի տրամարդում, ինչը չէի հասցնում, այլևս իմ խնդիրը չէի համարում։ Ամուսնուս աչքերում իմ հանդեպ հետաքրքրություն նկատեցի, բայց ես վաղուց էի հիասթափվել նրանից։ Հիմա ես գիտեմ իմ գինը, իսկ ամուսնուս շնորհակալ եմ նրա համար, որ մի պարզ ճշմարտություն բացահայտեց․ նույնիսկ 40 տարեկանում կարելի է 20 տարեկան լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ