Սկեսուրս․․․սկեսուրս երկար ժամանակ պնդում էր, որ շուտով մահանալու է․․․ անիրական է թվում, բայց սա իմ պատմությունն է․․․

Երբ սկեսրայրս մահացավ, ես ու ամուսինս տեղափոխվեցինք սկեսուրիս տուն։ Խեղճ կինը չէր ուզում միայնակ մնալ։ Ամուսնուս մոր հետ միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, կարելի է ասել, ընկերուհիներ էինք։ Հանգիստ ու խաղաղ էինք ապրում։

Միայն թե մոտ 1 տարի անց սկեսուրս սկսեց իրեն տարօրինակ պահել։ Հաճախ արտասվում էր և ասում, որ շուտով մահանալու է։ Ես ու ամուսինս ամեն կերպ հանգստացնում էինք նրան, համոզում, որ նման բան չի լինի, պետք չէ մտածել դրա մասին։

На Украине старушка ожила через 10 часов после смерти - МК

Այդ պահին ես ու ամուսինս արդեն 4 տարի փորձում էինք երեխա ունենալ, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Ես սկեսուրիս համոզում էի, որ շուտով երեխա կունենանք, նա դեռ պիտի խնամի թոռնիկին, որ 65 տարեկանում կյանքը դեռ առջևում է։

Նշեմ, որ սկեսուրս աշխատասեր կին էր։ Առավոտյան մեզանից շուտ էր արթնանում, քանիսին էլ վեր կենայինք, նախաճաշը պատրաստ էր լինում։ Սկեսուրիս հետ ապրելու ընթացքում ոչ մի օր չի եղել, որ քաղցած գնանք աշխատանքի։ Մի օր էլ առավոտյան արթնացա, որ ջուր խմեմ և տեսա, որ սեղանին ոչինչ չկա։ Կարծեցի, թե սկեսուրս քնած է դեռ, սակայն հետո նկատեցի նրան․ մի անկյունում նստած արտասվում էր։

Մոտեցա, գրկեցի, ասում եմ․

Ի՞նչ է պատահել։

Նա նայեց ինձ ու ասաց․

Մահացել եմ ես, Աստղիկ ջան, մահացել եմ։ 

Ես այնքան վախեցա, վազեցի սենյակ, ամուսնուս արթնացրեցի ու նորից հետ եկանք սկեսուրիս մոտ, իսկ նա էլ չէր շնչում․․․

Նույն գիշեր ես երազ տեսա․ սկեսուրս եկավ ինձ մոտ, մաքրեց արցունքներս, ձեռքը դրեց ուսիս ու շշնջալով ասաց․

Մի լացիր, աղջիկս։ Ես պիտի գնայի, որ տեղս զիջեի դստերդ։ Հոգ տար նրա ու որդուս մասին․․․

В Одессе 76-летняя дилерша торговала метадоном в составе банды ...

Սկեսուրիս հեռանալուց 15 օր անց իմացա, որ հղի եմ։ Մի քանի ամսից ճիշտ ժամկետին ծնվեց մեր այդքան երկար սպասված առաջնեկը՝ աղջիկս, նրան սկեսուրիս անունը տվեցին՝ Անահիտ։

Ես դեռ երկար ժամանակ էի տխրում սկեսուրիս կորցնելու համար, բայց նաև շնորհակալ եմ նրան, որ այդ կերպ մեզ առողջ երեխա նվիրեց․․․ կարծում եմ, նա մեզ տեսնում ու ուրախանում է․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ