Որքան ուշ ենք սկսում գնահատել մայրիկի և հոգատարությունը, և խոսքերը, և ամեն-ամեն ինչ…

Մայրիկս 73 տարեկան է: Նա ինձ մի տոպրակ տանձ է տալիս և կարծես ներողություն խնդրում.

Աղջիկս, տեսքից այնքան էլ լավը չեն, բայց շատ համեղ են, քաղցր են, գիտեմ, որ սիրում ես, վերցրու:

Ես վերցնում եմ: Ես վերցնում եմ մորս պատրաստած մածունը, որը «պատահաբար մնացել է սառնարանում և ոչ մեկի պետք չէ»:

Նստում եմ մեքենաս, կրկին վերադառնում եմ քաղաք: Անդադար ինչ-որ տեղ եմ գնում…անվերջանալի գործեր…աշխատավայրում խնդիրներ…Ժամանակ առ ժամանակ փորձում եմ զանգել մորս կամ գնալ գյուղ՝ նրան տեսնելու: Հետս համեղ մի բան եմ բերում, մնում եմ 2 ժամ, նորից հեռանում եմ՝ նայելով մորս թախծոտ աչքերին:

Մայրս միշտ պարտադիր ասում է, որ բարակ եմ հագնված, պարանոցս բաց է, դրա համար էլ հաճախ եմ հիվանդանում: Վերջում էլ համբուրում և համաձայնվում է ինձ հետ, որ կյանքն իսկապես բարդ է և այնքան էլ հեշտ չէ ավելի շատ գալ:

Միմյանցից 40 կիլոմետր հեռավորության վրա ենք ապրում: Վերջերս սկսել եմ ամեն օր զանգել մորս, լսում եմ նրա պատմությունները, որ կանաչին լավ չի աճել, բայց ահա խնձորի պակաս այս տարի չկա, հարևանուհու աղջիկն է ամուսնացել, մորաքրոջս տղայի կնոջ մայրն է հիվանդացել…Ինձ այդ ամենը հետաքրքիր չէ, բայց համբերատար լսում եմ, գիտեմ, որ մորս համար դա շատ կարևոր է:

Похожее изображение

Երբ նա շատ է սկսում գանգատվել, ասում եմ, որ վերջ տա, իսկ նա էլ տխուր պատասպանում է.

Էլ ում բողոքե՞մ, եթե ոչ քեզ…

Ես այդ պահին ինձ իսկական տականք եմ զգում: Պատահում է, որ երբեմն չեմ դիմանում կարոտին, շտապում եմ նրա մոտ…մինչև հասնում եմ, մայրս ինձ համար իմ սիրած ձուկն է պատրաստած լինում…

Նրա տունը միշտ մաքուր է, տաք, կարծես չկան խնդիրներ…

Մայրիկ ջան, խնդրում եմ քեզ, միայն թե երկար ապրիր, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ցանկանալ, բայց չկարողանալ լսել քո ձայնը…գալ քո տուն, բայց քեզ չտեսնել….վախենում եմ մնալ առանց քո ջերմության:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ