Շաբաթ օր. հանգստյան օր. ամուսինս աշխատանքի է…

Շաբաթ օր էր, հանգստյան օր, բայց ամուսինս աշխատանքի էր: Ես ու աղջիկս որոշեցինք մեզ համար փոքրիկ տոն կազմակերպել. շրջել խանութներով, սրճարան գնալ:

Այգիում հայացքս սևեռվեց հեռվում կանգնած սիրահար զույգի վրա. գեղեցիկ շիկահեր աղջիկ էր, շատ երկար մազերով և նուրբ կազմվածքով, իսկ կողքի տղամարդու հագին նկատեցի վերնաշապիկ…նույն վերնաշապիկից, որ անցյալ շաբաթ ամուսնուս էի նվիրել: Սիրտս սկսեց արագ զարկել. ես ճանաչեցի նրան, ամուսինս էր, ուրիշ կնոջ հետ էր գրկախառնված, միասին պաղպաղակ էին ուտում…

Ամբողջ կյանքս անցավ աչքիս առաջ. ես 16 տարեկան էի, նա՝ 18: Մինչ ամուսնանալը հանդիպել ենք 6 տարի, դրանից հետո հազարավոր խնդիրներ ենք հաղթահարել: Չենք բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ երկուսս էլ աշխատանք չունեինք, վարձով էինք ապրում: Միասին հասել ենք այն ամենին, ինչ հիմա ունենք. սեփական տուն, մեքենա, և, ի վերջո, մեր  6 ամյա աղջիկը…

Ուշ երեկոյան եկավ տուն և համբուրեց ինձ: Իսկ ես ուղղակի նայեցի նրա աչքերին և հարցրեցի.

-Ինչու՞:

Նա զարմացած նայեց ինձ, հետո մի պահ մտածեց, և ասաց.

-Չգիտեմ:

Похожее изображение

Հաջորդ օրը հավաքեցի իմ ու դստերս իրերը և հեռացա: Առջևում մեզ սպասում է ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում, նաև նոր կյանք սկսելու փորձեր…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ