Նա ուղղակի մի բառ չկարողացավ արտասանել, երբ տեսավ իր նորածին երեխային…փոքրիկը ծնվել էր առանց…

Կարո՞ղ եմ տեսնել երեխայիս,-հարցրեց նորաթուխ մայրիկը:

Երբ բերեցին փոքրիկին, նա հույզերով և նոր զգացմունքներով լցված գրկեց նրան, սակայն նույն պահին կինը քարացավ. երեխան առանց ականջների էր ծնվել:

Картинки по запросу Она была опустошена, увидев своего новорожденного сына. То, что она делает дальше – потрясающе!

Ժամանակը ցույց տվեց, որ լսողության հետ կապված խնդիրներ չկան, միայն թե ականջների բացակայությունն ազդում էր արտաքին տեսքի վրա: Մայրն ի սկզբանե գիտեր, որ որդու կյանքը լցված է լինելու ծաղրանքներով և տհաճություններով:

Մայրիկ, նա ինձ անճոռնի է անվանել,-դպրոցից վերադառնալով՝ լացակումած ասաց երեխան:

Ոչինչ, որդիս, ուրիշ երեխաների հետ շփվիր, հեռու մնա այդ տղայից:

Ծնողները որոշեցին խորհրդակցել բժիշկի հետ՝ ականջների փոխպատվաստման վերաբերյալ: Որոշ ժամանակ անց հայրն ասաց երեխային.

Որդիս, մի բարի մարդ կա, ով որոշել է զոհաբերել իր ականջները, դրանք քեզ կփոխպատվաստեն: Նա նախընտրել է անանուն մնալ:

Վիրահատությունը բարեհաջող անցավ: Տղան կարծես նոր մարդ էր դարձել: Նոր տաղանդներ ի հայտ եկան:

Անցավ մի քանի տարի: Տղան ավարտեց համալսարանը, լավ աշխատանքի ընդունվեց, ամուսնացավ:

…Երբ մայրը մահացավ, հենց թաղման օրը հայրն իր մոտ կանչեց որդուն.

Տղաս, մենք որոշել էինք քեզ երբեք չասել այս մասին, բայց կարծում եմ, դա սխալ է, դու պիտի իմանաս: Գիտես , թե ինչու մայրդ երբեք չէր կտրում մազերը և գլխաշորը չէր հանում…Քո ականջների դոնորը հենց ինքն էր: Բայց ոչ ոք երբեք չէր համարում, որ մայրդ տգեղ է, այնպես չէ՞:

Հիշիր, որ մարդու գեղեցկությունը ոչ թե արտաքինի, այլ սրտի մեջ է: Իսկական գանձերը մենք չենք տեսնում, միայն զգում ենք: Իսկական սերը թաքնված է նրա մեջ, ինչ մենք անում ենք, բայց չենք բարձրաձայնում դրա մասին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ