Մուրացկանի տեսք ունեցող մի աղջիկ խնդրեց, որ իր համար էժան օճառ գնեմ․․․ ես որոշեցի հետևել նրան

Պատմությունը տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ։ Կանգնած էի խանութում, տնտեսական բաժնում, երբ ներս մտավ երիտասարդ, բայց շատ կեղտոտ, չխնամված մի աղջիկ, նման էր մուրացկանի։ Մատով ցույց տվեց ամենաէժան օճառը և խնդրեց դա գնել իր համար։ Ես կատարեցի խնդրանքը, բայց որոշեցի հետևել նրան։

Նա մի րոպե կանգ առավ մթերային բաժնի մոտ, քաղցած հայացք գցեց սառնարաններին և դուրս եկավ։ Նրան սարսափելի խղճացի, բայց և հետաքրքիր էր, թե այդքան երիտասարդ աղջիկը, երևի 25-ից ավել չէր լինի, ինչպես է հայտնվել նման դրության մեջ։

Երկու հատ բուլկի գնեցի և վազեցի նրա հետևից։ Նստեցինք, նա կերավ, պատմեց, որ 18 տարեկանում ընկեր է ունեցել, ով համոզում էր ամուսնանալ։ Աղջիկը, իհարկե, շատ էր ուզում, բայց մայրը շատ խիստ և կոշտ կին էր, թույլ չէր տալիս։ Աղջիկը հոր մասին ոչինչ չգիտի, երբեք նրան չի տեսել։ Այդպես, ընտանիքում մեծ վեճից հետո նա տեղափոխվել է ընկերոջ տուն, բայց որոշ ժամանակ անց չստացված ամուսինը հոգնել է նրանից և դուրս հանել։ Մայրն էլ չի ներել և հետ չի ընդունել։ Սկզբնական շրջանում նոր ծանոթս մնացել է ընկերների և բարեկամների տանը, սակայն հետ սկսել է ամաչել և գնացել է փողոցում ապրելու։

Картинки по запросу "Девушка бездомной внешности попросила приобрести ей мыло, и я начала за ней смотреть"

Ինձ ուղղակի ցնցեց պատմությունը։ Չնայած սարսափելի հիգիենային, ես նրան բերեցի մեր տուն, աղբը գցեցինք նրա հին հագուստը, գլուխը մշակեցի կերոսինով, կտրեցինք մազերը, քանի որ հնարավոր չէր սանրել և լվանալ։ Աղջիկը լողացավ, նրան իմ հագուստից մի քանի բան տվեցի և մի քիչ էր գումար։ Աղջիկն արտասվում էր երջանկությունից։ 

Երբ նա գնաց, զանգեցի բոլոր ընկերներիս, պատմեցի պատահածի մասին։ Մենք յուրաքանչյուրս մի քիչ գումար հավաքեցինք և նախկին հանրակացարանի շենքում աղջկա համար փոքր բնակարան վարձեցինք։ Մոտակայքում էլ մի սուպերմարկետ կար, ընկերուհիներիցս մեկն այնտեղ գանձապահ է աշխատում։ Նա խոսեց մենեջերի հետ և աղջկան այնտեղ աշխատանքի ընդունեցին՝ որպես մաքրուհու։

Картинки по запросу "Девушка бездомной внешности"

Չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ էր նա։ Դե, մեզ էլ հաճելի, որ կարողացանք օգնել։

Օրեր առաջ հանդիպեցինք․ աղջիկը շատ լավ տեսք ուներ, գեղեցիկ և կոկիկ հագնված էր, մաքուր։ Երբ տեսավ ինձ, ուրախությունից գոռաց, վազեց մոտ և գրկեց։ Պատմեց, որ իրեն հսկիչ-վաճառողուհու աշխատանք են տվել արդեն, ընկեր ունի։ Եվ ինձ էլ հաջորդ շաբաթ հրավիրեց թատրոն, տոմսերն էլ ինքն է գնել։

Մենք պիտի հասկանանք, որ փողոցում ապրող մուրացկաններից յուրաքանչյուրն ունի ծանր պատմություն, մի դեպք, որից հետո այլևս ուշքի չի եկել և օգնության կարիք ունի։ Բարի եղեք, մարդիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ