Մի ընտանեկան զույգ նոր բնակարան տեղափոխվեց․․․ Առավոտյան կինն արթնացավ, նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն․․․

Մի ընտանեկան զույգ նոր բնակարան տեղափոխվեց:

Առավոտյան կինն արթնացավ, նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն, ով լվացած սպիտակեղենը փռում էր պարանին:

Белье на веревке не оставлять! - Новости - «Призыв», Общественно-политическая газета посёлка Палех и Палехского района Ивановской области

-Տես, թե որքան կեղտոտ է նրա լվացքը,-ասաց նա ամուսնուն:

Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց:

-Երևի նրա լվացքի փոշին է անորակ, կամ նա լվացք անել չգիտի: Նրան սովորեցնել է պետք:

Եվ այդպես եղավ մի քանի անգամ, իսկ կինն ամեն անգամ զարմանում էր, թե ինչպես է կարելի սպիտակեղենն այդքան վատ լվանալ:

Մի գեղեցիկ առավոտ նայելով պատուհանից, կինը բացականչեց.

-Հիանալի է, այսօր մաքուր է նրա լվացած սպիտակեղենը, վերջապես սովորեց լվացք անել:

-Ոչ, սիրելիս, ուղղակի ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը…

Сохнет бельё на верёвке...

Այդպես էլ լինում է կյանքում. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պատուհանից եք նայում  տեղի ունեցող ամեն ինչին:

Like this post? Please share to your friends: