Մադոննա Հարությունյանը բաժանվե՞լ է իտալացի զուգընկերոջից

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը դեռ նախորդ տարվա կեսերին էր հայտնել, որ սիրավեպ ունի իտալացի ընկերոջ հետ։ Ամռանը նրանք միասին արձակուրդն էին վայելում Կիպրոսում, եւև հենց այդ ժամանակ էլ զույգը բարձրաձայնեց հարաբերությունների մասին՝ նշելով, որ արդեն մեկ տարի է` միասին են։ Մադոննան իր ինստագրամյան էջի հետեւորդներին պատմել էր, որ ծանոթացել են Երեւանում՝ երեկույթներից մեկի ժամանակ։

Նախօրեին, սակայն, հաղորդավարուհին, կրկին անդրադառնալով հետևորդների հարցերին, ասել է, որ այժմ միայնակ է. զուգընկեր չունի։ Այս մասին գրում է BRAVO.am-ը։
Կարելի է ենթադրել` զույգն այլևս միասին չէ․ ինքը՝ Մադոննան այս թեմային այլ անդրադարձ դեռ չի կատարել։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ