Ձեր հանգուցյալ ամուսնուն եմ տեսել, խնդրում էր փոխանցել ձեզ, որ հանդիպել է ձեր դստերը․․․ պատմություն, որ գլխիվայր շուռ տվեց իմ կյանքը

Մի քանի ամիս առաջ ակամա դարձա այս առեղծվածային պատմության ականատեսը։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի խոշոր ընկերություններից մեկում։ Իմ ղեկավարը միջին տարիքի կին էր, երևի մոտ 50 տարեկան։ Դեռ 3 ամիս էի աշխատել, երբ կյանքից հեռացավ տնօրենիս ամուսինը։ Պարզվեց, որ նա երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն հիվանդությունը նրանից ուժեղ է գտնվել։

18

Դա հաշվետվությունների շրջանն էր, իսկ իմ ղեկավարը չափազանց պատասխանատու է։ Դրա համար էլ ամուսնու արարողություններից անմիջապես հետո նա եկավ աշխատանքի։ Ամբողջ կոլեկտիվը փորձում էր նրան ըմբռնումով մոտենալ, ամեն կերպ աջակցել։

Մի օր էլ միասին պիտի գնայինք հաշվապահի մոտ։ Երբ քայլում էինք միջանցքով, մեզ մոտեցավ աշխատողներից մի կին, երևում էր, որ շատ հուզված և շփոթված է։

-Էմմա Գրիգորևնա, երազիս մեջ ձեր ամուսինն էր եկել։

Картинки по запросу "Ваш муж просил передать, что виделся с дочкой. Странно, но у вас же не было детей.. /"

Ես մի անգամից մտածեցի, որ այնքան էլ ճիշտ պահ չէր դա ասելու համար․․․

-Ե՞վ։

Նա խնդրեց փոխանցել ձեզ, որ հանդիպել է ձեր դստերը։ Բայց հետաքրքիր է, դուք երեխաներ չունեիք, չէ՞։ Բայց ձեր ամուսինը արցունքներն աչքերին աղաչում էր ասել սա ձեզ, — ավարտեց խոսքը կինը և վազելով գնաց։

Զգացի, որ տնօրենիս ոտքերը թուլանում են, նրա ձեռքից բռնած մոտեցրի աթոռին, նստեցի կողքին։ Եվ նա սկսեց պատմել․

Մենք աղջիկ ունեինք, բայց ծանր հիվանդությունը տարավ նրան, երբ դեռ շատ երիտասարդ էր։ Երբ ամուսինս իմացավ, որ ինքը երկար չի ապրի, ասաց, որ անպայման կգտնի մեր դստերը և ինձ կհայտնի դրա մասին։ Իսկ ինչու՞ նա ինձ չի ասել, այլ փոխանցել է ուրիշի միջոցով․․․ Հա, հա, ամեն ինչ ճիշտ է։ Եթե ես տեսնեի նրան երազումս, կկարծեի, թե դա իմ մտքերի ազդեցությունից է, իսկ այդ կնոջը գրեթե չեմ ճանաչում, ուրեմն հիմա կարող եմ վստահ հավատալ, որ մшհվանից հետո էլի կյանք կա․․․

Դա ասելուց հետո տնօրենս վեր կացավ և միայնակ գնաց իր աշխատասենյակ։ Ես դեռ երկար նստած մնացի՝ փորձելով ընկալել կատարվածը։

Картинки по запросу "Ваш муж просил передать, что виделся с дочкой. Странно, но у вас же не было детей.. /"

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ