Խոյ
Ամսվա սկզբին փորձությունները հաղթահարելը այդքան էլ հեշտ չի լինի: Մի գերագնահատեք ձեր կարողությունները, գիտելիքները և փորձը: Ձեզ պետք կգա շրջապատի օգնությունը,աջակցությունը և խորհուրդները: Փորձեք պահպանել ավանդույթները, չխախտել ընդունված կանոնները: Ձեռնպահ մնացեք ցանկացած գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել ձեր հեղինակությանը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Ներդրումները, որոնք կկատարեք այս շրջանում, դժվար թե ձեռնտու լինեն: Մի շտապեք ստորագրել գործնական համաձայնագրերը, կապել ձեզ պարտավորություններին: Ամսվա երկրորդ կեսն ավելի հեշտ և հաջող կլինի: Կարելի ասել, որ այդ ժամանակ ճակատագիրը ձեր կողմը կլինի, բայց, համենայնդեպս, պետք է ջանքեր ներդնել, որպեսզի հասնեք ցանկալիին: Եվ’ մասնագիտական ոլորտում, և’ միջանձնային հարաբերություններում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը:
Ցուլ
Ձեզ բարենպաստ ամիս է սպասում, դրական միտումները ազդեցությունը գերակշռող կլինի ամսվա սկզբից մինչև վերջին օրը:Միշտ չէ, որ հաջողվում է խուսափել սխալներից, բայց դուք շատ արագ եք նկատում դրանք, ուստի դրանք մեծ վնաս չեն հասցնում: Օգտագործեք ցանկացած հնարավորություն, որպեսզի նոր բան սովորեք, ձեռք բերեք օգտակար գիտելիքներ, կիրառեք արժեքավոր փորձը: մոլորությունները կմնան անցյալում: Բարենպաստ ժամանակ է նոր հարաբերությունների, ինչպես նաև ինչ-որ փոփոխություններ կատարելու համար: Նույնիսկ փոքր փոփոխությունը բավական է, որպեսզի շատ խնդիրներ մնան անցյալում։
Երկվորյակ
Ամսվա սկզբին ավելի լավ է ոչինչ չձեռնարկել: Եթե ինչ-որ գործ սկսեք, պետք է պատրաստ լինեք աշխատել, ջանքեր ներդնել, համառություն ցուցաբերել որպեսզի սկսած գործը հասցնեք ավարտին։ Եթե պետք է դիմել ինչ-որ մեկի օգնությանը, ընտրեք վստահելի դաշնակիցների: Մի վստահեք նրանց, ովքեր շատ համառորեն պարտադրում են ձեզ իրենց ծառայությունները: Ամսվա կեսերին դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի: Ներդաշնակ են դասավորվում հարաբերությունները ազգականների հետ: Դուք միշտ կարող եք ակնկալել նրանց աջակցություն, և պարզապես հաճելի շփումը ։ Մնացած ժամանակը չափավոր բարենպաստ է ։ Խելամիտ զգուշավորությունը թույլ կտա խուսափել սխալներից և հաջողության հասնել նոր ձեռնարկումներում։ Լավ ժամանակ է ուսման, հորիզոնները ընդլայնելու և մարդկանց հետ շփվելու համար ։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ:
Խեցգետին
Ամբողջ ամիսը հակասական և նյարդային կանցնի: Հաճախ իրադարձությունները զարգանում են սրընթաց, իրավիճակը փոխվում է կայծակնային արագությամբ, և դուք շատ դժվար եք դրան հարմարվում: Այնուամենայնիվ, չի կարելի ձեռքերը ծալած նստել և ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, պետք է գործել: Շատ հետաքրքիր և կարևոր իրադարձություններ տեղի կունենան աշխատանքի վայրում: Ընդ որում, կարևոր է չմոռանալ անձնական կյանքի մասին, առանց ուշադրության չթողնել ընտանեկան գործերը, ինչպես նաև ժամանակ գտնել հոբբի համար: Այդ դեպքում մասնագիտական դժվարությունները աղետալի չեն լինի, անհաջողությունները հաղթահարել ավելի հեշտ կլինի ։ Մի փորձարկեք ձեր մարմինը: Ցանկալի է, վարել ճիշտ ապրելակերպ, հրաժարվել վնասակար սովորություններից: Հատկապես ուշադիր եղեք ձեր սննդքակարգին, քանի որ բարձր է սննդային թունավորումների հավանականությունը, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաները:
Առյուծ
Օգտագործեք ամսվա առաջին կեսը, որպեսզի ավարտին հասցնեք վաղուց սկսած գործերը: Ժամանակ գտեք, որպեսզի վերանայեք ձեր ծրագրերը, մտածեք ձեր նպատակների և դրանց հասնելու միջոցների մասին: Ավելի ուշ հնարավոր չեն բացառվում լուրջ խնդիրները: Իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից, և դա նշանի շատ ներկայացուցիչների ստիպում է նյարդայնանալ: Պայքարելու փորձերը միայն խլում է ուժերը ։ Ստեղծված իրավիճակից կարելի է օգուտ քաղել, եթե սրքամիտ լինեք: Ամսվա վերջը շատ պատասխանատու ժամանակաշրջան է: Հնարավոր է, որ ինչ-որ բան փոխեք ձեր կյանքում, ընդ որում որոշ դեպքերում պատրաստ եղեք կտրուկ փոփեխուրյունների ։ Կարևոր է հետևողական լինել, հետևել ավելի վաղ կազմած պլաններին: Դուք պետք է հաղթահարել փորձությունները, շատ բան սովորեք, ազատվեք մոլորություններից: Արդյունքում, կարող եք ավելի ուժեղ և անկախ դառնալ։
Կույս
Ամսվա մեծ մասը հաջող լինի: Դժվար թե անհանգստանալու պատճռ լինի: Դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, սակայն այն հասկանալի և հետաքրքիր կլինի: Շրջապատը ավելի շատ կօգնի, քան կխանգարի: Կարելի է կենտրոնանալ կարիերայի վրա: Հնարավորություն կունենաք զբաղեցնել ավելի բարձր դիրք, ձեռք բերել ազդեցությունն ու հեղինակությունը:. Հատկապես ամիսը հաջող է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են դառնալ ավելի հայտնի, նկատելի է: Ֆինանսական պատկերը բարենպաստ է։ Եկամուտները դանդաղ, բայց հաստատուն աճում են: Հնարավոր են արտահերթ դրամական մուտքեր,ինչպես նաև նկատելի է ծախսերի կրճատումներ: Ուղիղ և ներդաշնակ են դասավորվում անձնական հարաբերությունները: Դուք փորձում եք շրջապատել մտերիմներին ջերմությամբ ու հոգատարությամբ, և նրանք պատասխանում են նույն կերպ: Շատ հավանական են նոր ծանոթություններ, չի բացառվում, որ դրանք լուրջ հարաբերությունների սկիզբ կարեղ են դառնալ: Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, ձեզ համար իրավիճակը դրկան կլինի:
Կշեռք
Ամսվա առաջին կեսը արդյունավետ կանցնի: Պետք է լուրջ տրամադրվեք: Ամիսը հաջող կլինի, ուստի պետք չէ ձեռքերը ծալած նստել ու սպասել:Ընդ որում, ցանկալի է չհետաձգել գործերը, դժվարություններ կառաջանան, դժվար կլինի լուծել առաջացող խնդիրները, հասնել ձեր առջև դրված նպատակներին: Ամսի գլխավոր խնդիրը կայանում է նրանում,որ հնարավոր է կորցնեք մտերիմ դաշնակաիցներին: Իրավիճակը կարող է բարդանալ, հնարավոր է չնկատեք ձեր սխալները, իսկ եթե դրանք ակնհայտ են, մի շտապեք ուղղել դրանք: Փոխեք ձեր վարքը, և բազմաթիվ դժվարությունների հետքն անգամ չի մնա: Ամսվա վերջը կլինի բավական լարված: Ամսվա ընթացքում առաջանում են խոչընդոտներ, որոնք հաղթահարելը գնալով ավելի դժվար է դառնում: Շատ կլինեն վեճերը և պարզապես տհաճ խոսակցությունները: Թույլ մի տվեք, որ դրանք վերածվեն լուրջ կոնֆլիկտների: Հարկ է ջանքեր գործադրել, որպեսզի պահպանեք ներդաշնակ հարաբերություններ մարդկանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար:
Կարիճ
Ամիսը հաջող կսկսվի: Ամսվա առաջին օրերը կարելի է նոր գործեր ու նախագծեր սկսել կամ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Բավական կենսական էներգիա կունենաք,որպեսզի հաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Ամսիը շատ բարենպաստ է աշխատանքի տեսանկյունից: Հնարավոր է զգալի առաջընթաց գործերում, մասնագիտական աճ: Նշանի որոշ ներկայացուցիչներին կառաջարկեն նոր պաշտոններ: Նրանք կկարողանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը: Թեև գործերը ու հոգսերը շատ կլինեն, մտերիմների հետ շփման համար ժամանկ կմնա: Ավելի ուշ զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, ի հայտ կգան լուրջ խնդիրներ: Դուք պետք է շատ բան անեք ինքնուրույն: Օգնականներ գտնելը հեշտ չի լինի: Հնարավոր են ընտանեկան կոնֆլիկտներ: Ամսվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր առողջությանը: Հնարավոր է քրոնիկ հիվանդությունների սրում:
Աղեղնավոր
Եթե մեծ պլաններ ունեք ամսվա հետ կապված, սկսեք դրանց իրականացումը որքան հնարավոր է շուտ: Ամսվա սկիզբը շատ բարենպաստ է և ամոթ կլինի այն ապարդյուն ծախսել: Հնարավոր է համագործակցության առաջարկներ, իսկ որոշ դեպքերում և կարիերայի աճ: Հնարավորություն կունենաք մեծացնել եկամուտները: Ավելի ուշ ավելի բարդ կլինի: Էմոցիոնալ ֆոնը ավելի լարված կլինի, իսկ ձեր տրամադրությունը՝ փոփոխական: Որոշ Աղեղնավորներ, ընկերներին կամ այլ մտերիմ մարդկանց ավելորդ բաներ են ասում և զղջում դրա համար, բայց հետո նորից իրենց թույլ են տալիս կտրուկ արտահայտություններ անել: Ամսվա վերջին կարևոր է խուսափել ծանրաբեռնվաշությունից: Այդ օրերին կարող է բարդ լինել նրանց համար, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով: Ավելի լավ է հրաժարվել ցանկացած ավելորդություններից:
Այծեղջյուր
Ամսվա սկիզբը հաջող կլինի: Ձեզ սպասում են շատ բարենպաստ օրեր, բայց հատկապես դրանք հարմար են աշխատանքի համար: Հետաքրքիր է, որ դուք հավասարապես հաջողության եք հասնում այնտեղ, որտեղ պահանջվում է ստեղծագործական մոտեցում, այնտեղ, որտեղ պետք է կարգապահություն, ճշտություն և կենտրոնացում: Հավանական են ինչ-որ հաճելի իրադարձություններ ընտանիքում, սիրելիների հետ հարաբերություններում փոփոխություններ դեպի լավը: Ամսվա կեսին հնարավոր են գործերի ուշացումներ, տհաճ պատահարներ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։ Որոշ Այծեղջյուրներ վիճում են ընկերների հետ, իրենց համառության պատճառով չեն կարողանում պահպանել լավ հարաբերությունները մտերիմների հետ։ Ամսվա վերջը ավելի բարենպաստ կլինի: Այս պահին ավելի հեշտ է կարգ ու կանոն հաստատել շատ իրավիճակներում: Նախընտրում եք որոշումներ կայացնել ինքնուրույն, և դա թույլ է տալիս խուսափել սխալներից:
Ջրհոս
Ամսվա սկզբին նոր հնարավորություններ են բացվում, հետաքրքիր գաղափարներ, փոփոխություններ դեպի լավը, այսքանը բնական է, որ դուք ոչ մի րոպե անհանգստություն և անվստահություն չզգաք նոր իրավիճակումներում: Ամիսը հարմար է գործնական և բարեկամական կապերի ամրապնդման, դաշնակիցների և համախոհների հետ հարաբերությունները բարելավելու համար: Կարելի է հիշել հին հետաքրքրությունները կամ զբաղվել նոր հոբբիով, որը դրական հույզեր կտա: Հնարավորություն կունենաք բարձրացնել որակավորումը, ձեռք բերել գիտելիքներ և փորձ, որոնք օգտակար ձեր կարիերայի զարգացման համար: Բարենպաստ շրջան է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Այս հարցում դուք կարող եք լիովին վստահել ձեր ինտուիցիային: Ամսվա երկրորդ կեսն այնքան էլ լավը չէ: Այդ ժամանակ կարող են առաջանալ դժվարություններ կյանքի բոլոր ոլորտներում:Մի փորձեք պայքարել մենակ, փնտրեք դաշնակիցներ, օգնականներ,մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել ձեզ:
Ձուկ
Պատրաստ եղեք պայքարելու: Առանց դրա դժվար թե ինչ-որ բանի հաջողվի հասնել։ Բացառություն են կազմում ամսվա առաջին բոլոր օրերը, երբ բարենպաստ միտումների ազդեցությունը ուժեղ է: Փորձեք դրանից առավելագույն օգուտ ստանալ: Գնալով առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, ընդ որում հաճախ անհապաղ; Մարդիկ, ում դուք սովոր եք ապավինել, զբաղված են իրենց գործերով: Որքան շուտ դա հասկանաք և սկսեք գործել ինքնուրույն, այնքան ավելի արագ իրավիճակը կփոխվի դեպի լավը ։ Ամսվա ընթացքում զգույշ եղեք փողի հետ: Մտածեք, թե ինչպես կրճատել ծախսերը, հրաժարվեք ոչ պարտադիր գնումներից: Անձնական հարաբերություններում հայտնվում հստակություն եւ որոշակիություն, որը ձեզ վերջերս չէր բավականացնում: Կասկածներից ազատվելով, կհասկանաք, թե ինչ սպասել ապագայից, ևինչ կարելի է ձեռնարկել, որպեսզի այն երջանիկ լինի և’ ձեր, և’ այն մարդու համար, ով կարևոր է ձեր համար: